«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը վերականգնել է Աֆղանստանում իր ազդեցությունը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«2015-ի սկզբին տեղ էին գտել լավատեսական ենթադրություններ, թե դրա զորությունը զգալիորեն նվազել է: Այժմ դա այդպես չէ»,- ասել է նախագահը: Նա նշել է, որ ահաբեկիչներն Աֆղանստան են ժամանում տարբեր պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Մերձավոր Արևելքի արաբական պետություններիվց:
«Այդ մարդիկ չեն վիճել Աֆղանստանի ժողովրդի հետ, բայց նրանք օգտագործում են մեր տարածքը»,- ընդգծել է Ահմադզայը:










































