«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին առաջարկել են գլխավորել «Միլան»-ը:
«Կոնտեին առաջարկեցինք գլխավորել «Միլան»-ը, բայց նա գերադասեց զբաղեցնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այժմ նա մարզում է ազգային թիմը, իսկ թե ինչ կլինի ապագայում, ոչ ոք գուշակել չի կարող»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Միլան»-ի ղեկավարությունը դժգոհ է Սինիշա Միխայլովիչի աշխատանքից և մտադիր է ակումբ հրավիրել Անտոնիո Կոնտեին՝ առաջարկելով նրան տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ:






































