Կենտրոն վարչական շրջանի 10/21ընտրատեղամասում ընտրական խոչընդոտներ կամ խախտումներ չկան՝ ժամը 10.00-ի տվյալներով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ընտրական հանձնաժողովի քարտուղար Սարգիս Փայասլյանը, ընտրություններն անցնում են խաղաղ, հանդարտ և բարձր ակտիվությամբ. «Երևում է, որ բազմակուսակցական ընտրություն է և ընտրական շտաբերը ակտիվ աշխատել են: Ոչ մի բողոք չի եղել»:
Ժամը 10.00-ի տվյալներով ընտրատեղամաս է եկել 98 ընտրող:










































