Շնաձկան բնական չափերի և 260 ձիաուժ հզորությամբ շարժիչի համատեղությամբ ստեղծվել է Seabreacher X ջրային սքութերը, որը ջրային սքութերների Seabreacher շարքում առաջին մոդելը չէ, սակայն ամենաարագն է:
Ավելի վաղ այս մեքենաների կոնստրուկցիայում օգտագործվել է դելֆինների և կետ-մարդասպանների արտաքին տեսքը:
Seabreacher ընկերության նորաձև սքութերները հարուստների համար ոչ էժանագին խաղալիքներ են, դրանց արժեքը սկսվում է 80 հզ. դոլարից: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ այս հիդրոցիկլետները ձեռքով են հավաքվում և իրենց տերերի ցանկությամբ անհատականացվում են:








































