Քյոլնում միգրանտների հարձակումները կանանց վրա հարցականի տակ են դրել մշակութային փոխգոյակցության հարցը, քանի որ նմանատիպ իրավիճակները եզակի չեն, համարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է vesti.ru-ն:
«Իհարկե, հարցեր են առաջանում, շատ լուրջ հարցեր, որոնք դուրս են գալիս Քյոլնի իրադրության շրջանակներից: Դրանք հարցեր են այն մասին, թե կա արդյոք ընդհանուր վարքի օրինակ, կա խմբերի որոշ մասերում ինչ-որ բան նման կանանց արհամարհելուն: Մենք պետք է վճռականությամբ հանդես գանք դրա դեմ: Այդ պատճառով ես չեմ մտածում, որ դա եզակի դեպք է»,- հայտարարել է նա, ելույթ ունենալով Բեռլինում մամլո ասուլիսի ժամանակ:
Կանցլերի կարծիքով՝ պետությունը պետք է պատասխանի այդ հարցերին, որին պետք է հետևեն կոնկրետ գործեր: «Դրանք անհրաժեշտ պայմաններ են, սակայն մենք պետք է նաև խոսենք Գերմանիայում մշակութային փոխգոյակցության ֆունդամենտալ հիմքերի մասին»,- ընդգծել է նա:










































