Sunday, 16 06 2024
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել

Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

– Պարոն Աշոտյան, Դուք Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում քարոզչության պատասխանատուն եք, ինչո՞ւ եք որոշել, որ նա չպետք է պատասխանի լրագրողների հարցերին:

– Տ. Մարգարյանն ինքն է որոշում պատասխանել, թե չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնեմ, որ քարոզարշավի առաջին օրերին քաղաքապետը պատասխանում էր լրագրողների բոլոր հարցերին: Եվ ակնհայտ էր, որ լրագրողները փորձում էին քաղաքապետի նախընտրական հանդիպումները վերածել մամլո ասուլիսների, ինչը խախտում էր մեր նախընտրական ռազմավարությունը և չէր մտնում մեր նախընտրական ծրագրերի մեջ: Քաղաքապետը դուրս է գալիս շփվելու քաղաքացիների հետ և ոչ թե ասուլիսներ տալու համար:

– Բայց չէ՞ որ նա հանրային գործիչ է, և պատրաստվում է ընտրությունների միջոցով կրկին դառնալ Երևանի քաղաքապետ, ուստի պետք է լրագրողների հարցերին պատասխանելու որոշակի պարտավորություն ունենա: Իսկ լրագրողներն էլ իրավունք ունեն նրան հարցեր ուղղել:

– Դժվար թե գտնեք ավագանու անդամների ավելի հրապարակային ցանկ, քան ՀՀԿ-ի ցանկն է: Իսկ Տ. Մարգարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը պարտավոր չեն տեղում բավարարել լրագրողների բոլոր հետաքրքրությունները, հատկապես եթե լրագրողների մի մասն էլ տալիս է պատվիրված հարցեր: Ինձ երբեմն հարց են ուղղում, թե ինչու ես, որպես քարոզչության պատասխանատու, ակտիվ չեմ լրատվամիջոցներում: Դա շատ պարզ բացատրություն ունի՝ քարոզչության պատասխանատուներն անձամբ ընկղմվում են լրատվական-տեղեկատվական հոսքերի մեջ բացառապես այն դեպքում, եթե իրենց աշխարհացունց, դարակազմիկ քարոզչական ստրատեգիաները որևէ այլ մարդ կամ մարդկանց խումբ չի կարող իրականացնել: Մեր դեպքում նման խնդիր չկա: Աշխարհում, իհարկե, կա նման ֆենոմեն՝ խաղացող մարզիչ: Բայց մարզիչը խաղում է այն ժամանակ, երբ թիմում չկան ուժեղ խաղացողներ: Մեր թիմում, ի տարբերություն որոշ այլ թիմերի, կան ուժեղ խաղացողներ, և մարզիչները խաղալու կարիք չունեն:

– Կարծիք կա, թե Տ. Մարգարյանի նախընտրական շտաբը հակասություններ ունի ՀՀԿ-ի հին գվարդիայի և հատկապես Հ. Աբրահամյանի հետ:

– Երբեմն մամուլում հանդիպում են հարցադրումներ, որոնք քարոզչության պատասխանատուի, շտաբի պետի կամ կրթության նախարարի մեկնաբանման տիրույթում չեն: Այդ հարցադրումները երբեմն նեղ մասնագիտական-առողջապահական հետազոտությունների կարիք ունեն:

– Ձեր բժշկական հմտություններից անկախ` ՀՀԿ-ում կա՞ն նման հակասություններ:

– Իհարկե, չկան հակասություններ: Իհարկե, չեն կարող լինել հակասություններ, իհարկե, որոշները շատ կցանկանային, որ լինեն հակասություններ, իհարկե, մենք հասկանում ենք այն տվայտանքները, որոնցով վարակվել են որոշ շրջանակներ: Ես կարծում եմ, որ քաղաքական-լրատվական հանրույթի այդ հատվածը պետք է իր համար ոգեշնչման նոր սյուժեներ գտնի: Չի կարելի 15 տարի գրել միևնույն թեմաներով, միևնույն հարցերով ու միևնույն բառերով: Հոգնեցրել եք ընթերցողին: Օրինակ` ես, որպես քաղաքական գործիչ, եթե այնքան սխալվեի իմ կանխատեսումների և հրապարակային հայտարարությունների մեջ, որքան լրագրողներն են սխալվում, վաղուց կպահանջեիք իմ հրաժարականը: Այդ դեպքում, ինչո՞ւ հրաժարական չեն տալիս տարիներ շարունակ սխալ կանխատեսումներ կամ տեղեկություններ տպագրող լրագրողները:

– Լրագրողների հրապարակումների մեծ մասը ճիշտ են` անկախ այն հանգամանքից, թե Դուք դրանք ինչպես եք ընկալում: Եվ` լրագրողների կանխատեսումները հիմնված են քաղաքական շրջանակներից ստացած տեղեկությունների վրա, ու դրանք մեծամասամբ կատարվում են: Այդ դեպքում, հավանաբար ավելի ճիշտ կլիներ Ձեր հրաժարականը:

– Ես տվել եմ հրաժարական, ժամանակավոր պաշտոնակատար եմ, ոչ ձեր պատճառով, իհարկե, (ծիծաղում է):

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ընտրություններից հետո ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմի:

– Պատասխանեմ ԲՀԿ-ի լեզվով՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

– Փաստորեն, ճիշտ են այն որակումները, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն «սիամական երկվորյակներ են»: Փաստորեն, դուք նույն լեզվով եք խոսում:

– Իհարկե, մենք իրար հետ շատ արդյունավետ աշխատել ենք, այսօր էլ բազմաթիվ նմանություններ ունենք, բայց խնդրում եմ, անկախության համար պայքարի ակունքներից եկած կուսակցությանը մի համեմատեք 2005-2007թթ. քաղաքական ասպարեզում հայտնված կուսակցության հետ: Կարծում եմ, որ ձեր քաղաքագիտական անալիզը թերի է:

– Իսկ եթե ՀՀԿ-ի լեզվով եք պատասխանում:

– Ես ձեզ կարող եմ չպատասխանել, բայց այնտեղ, որտեղ նման որոշումներ են կայացնում, եթե նման հարց քննարկվի, ու հարցնեն իմ անձնական կարծիքը, ես անպայման կասեմ:

– Իսկ ո՞րն է Ձեր անձնական կարծիքը:

– Իմ անձնական կարծիքն այն է, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում, բայց քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում