Ստամբուլի դատարանն ուրբաթ օրը ընդունել է թուրք դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սայի միջնորդությունը իր գործը վերանայելու մասին՝ հայտնում է Interfax-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ թուրքական դատարանը մեղավոր էր ճանաչել Սային՝ երկրի բնակչության մի մասի կրոնական զգացմունքները վիրավորելու համար և դատապարտել էր 10 ամսվա պայմանական ազատազրկման: Կոմպոզիտորն անձամբ չէր հայտնվել դատարանի դահլիճում:
Սայի դեմ գործ հարուցելու պատճառը Twitter-ի իր էջում մուսուլմանների հասցեին մի շարք արտահայտությունների հրապարակումն էր , որոնք դատարանը սադրիչ է համարել:
Սայի դեմ դատավճիռը հարուցել էր ԵՄ-ի քննադատությունը՝ ուղղված թուրքական իշխանությունների դեմ: