Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Իրաքը Իրանին ուղղված պաշտոնական հայտ է պատրաստում զորքեր մտցնելու վերաբերյալ

Իրաքի քաղաքական շրջանակներից տեղյակ աղբյուրները հայտնել են, որ Իրաքի կառավարությունը զբաղված է Իրաքի տարածք իրանական զորք մտցնելու վերաբերյալ Իրանին ուղղված հայտի քննարկմամբ՝ Ռամադի քաղաքը ԴԱԻՇ-ի ջոկատներից ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է իրաքյան Sky Press տեղեկատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ ազգային կառավարությունն այդ թեման սկսել է քննարկել թուրքական զորքերն Իրաքի հյուսիսային մաս մտցնելուց և դրանք Մոսուլ քաղաքի արվարձաններում տեղակայելուց հետո:

Անանուն աղբյուրի խոսքով՝ «դեկտեմբերի 8-ին Իրաքի ազդեցիկ քաղաքական խմբակցություններից մեկը կդիմի երկրի նախարարների խորհրդին, որպեսզի այն պաշտոնապես դիմի Իրանի կառավարությանը զորք մտցնելու խնդրանքով՝ ԴԱԻՇ-ի զորքերից Ռամադի քաղաքի ազատման գործում Բաղդադի ղեկավարությանն օգնելու և բանակի ու Իրաքի ժողովրդի կամավորական ստորաբաժանումների հետ ջանքերի միավորման համար»:

Նույն աղբյուրը հայտնել է. «Ազգային կառավարությանը և բանակին օգնություն ցուցաբերելու համար Իրաքի տարածք զորքեր մտցնելու վերաբերյալ Իրանին պաշտոնական դիմումի մասին առաջարկը ստացվել է այն բանից հետո, երբ Թուրքիան իր զինված ուժերն է ուղարկել Իրաքի հյուսիս»:

Հաղորդվում է, որ Իրաքի պաշտոնական ներկայացուցիչները համոզված են, որ իրանական զորքերն Իրաք մտցնելով հնարավորություն կստեղծվի որոշ չափով խոչընդոտել հարևան պետության ներքին գործերին Թուրքիայի չափազանց միջամտությունը և յուրատեսակ պատնեշ ստեղծել նրա մշտապես աճող ախորժակի համար:

Դեկտեմբերի 6-ին թուրքական Hurriyet թերթը հայտնել էր, որ Թուրքիան բազա է ստեղծել Բաշիգա ռազմական կենտրոնում, որը Մոսուլից 30 կմ է հեռու, և այնտեղ իր 600 զինծառայող է տեղակայել: Թուրքիայի իշխանություններն այդ քայլին գնացել են Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի համաձայնությամբ:

Դրա հետ մեկտեղ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական Բաղդադին չի տեղեկացրել Իրաքի տարածք իր զորքերը մտցնելու մասին: Անկարան հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ իմացել է զորքերի այդ տեղակայման մասին, ուստի Թուրքիայի ղեկավարությունն անհրաժեշտ չի համարել այդ մասին հայտնել Իրաքի կառավարությանը: ԱՄՆ-ը, իր հերթին, հայտնեց, որ իրենց հայտնի է եղել թուրքական զորքերի ներկայության մասին, սակայն նրանք Իրաքի տարածք են մտել ոչ որպես ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիա:

Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ալիա Նասիֆը՝ Իրաքի նախկին վարչապետ Նուրի Մալիքիի գլխավորությամբ Օրինական կառավարության կոալիցիայից Քրդական ինքնավարության ղեկավարին և Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է իր երկրի դեմ դավադրոթյան մեջ և հայտարարել է, որ հենց նրանք են կանաչ լույս տվել Թուրքիային, որ նա օկուպացնի Իրաքի տարածքը:

Դրա հետ կապված՝ Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց տվյալներով՝ Իրաքի սահմանի մոտ տեղակայված է 1200 թուրք զինվոր, որոնք պատրաստ են հատել Իրաքի սահմանը:

Միաժամանակ, Թուրքիան պնդում է, որ այդ ուժերը տեղակայվել են Բաշիգա բազայում քրդական փեշմերգ ուժերի ուսուցման համար: Դրանից բացի՝ տեղեկատվական գործակալությունները տեղեկություն են տարածում, որ այդ ուժերի հետ Իրաքի տարածքում է հայտնվել առնվազն 20 տանկ և որոշակի քանակի ծանր զենք՝ ներառյալ հրետանի:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին Թուրքիայից պահանջել է ամենակարճ ժամկետում զորքերը դուրս բերել իր երկրի տարածքից՝ այդ ներխուժումն անվանելով բարիդրացիական հարաբերությունների, Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների խախտում:

Պետք է նշել, որ անցած շաբաթվա վերջին Մասուդ Բարզանին այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագավորության որոշ պաշտոնական ներկայացուցիչների հետ: Շատ վերլուծաբաններ Իրաքի տարածք թուրքական զորքերի ներխուժումը կապում են այդ այցի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում