ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոմիտեն հրապարակել է Չինաստանում կտտանքների հետ կապված դրության վերլուծության ամփոփիչ եզրակացությունը` չինացի պաշտոնյաների հետ խորհրդակցությունից հետո: Դա երկրում կտտանքների հետ կապված դրության առաջին զեկույցն է` 2008-ից ի վեր, հաղորդում է BBC-ն:
Կոմիտեն լրջորեն անհանգստացած է Չինաստանում կալանավորների կտտանքների դեպքերի հետ կապված, ինչպես նաև նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով:
Հիմնականում կտտանքների դեպքեր արձանագրվում են մինչդատական պարզաբանումների ժամանակ, նշվում է ՄԱԿ-ում: Ըստ կոմիտեի` Չինաստանի իշխանությունները փորձում են կալանավորների իրավունքները խախտելու դեմ պայքարելու միջոցառումներ ձեռնարկել, սակայն շատ հարցեր այդպես էլ անլուծելի են մնում:
Կոմիտեն Չինաստանին խորհուրդ է տալիս ստեղծել անկախ կազմակերպություն, որը կհետևեր իրավապհ մարմինների կողմից կալանավորների նկատմամբ գործադրած կտտանքներին:






































