Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչու չկայացավ ոստիկանություն-«Նոր Հայաստան» հանդիպումը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը երեկ հայտարարությամբ ոստիկանությանն առաջարկել էր մինչև դեկտեմբերի 1-ը հանդիպել՝ երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու և քննարկելու դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:

Հանդիպումը, սակայն այդպես էլ չի կայացել: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այսօր մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները պետք է այսօր ժամը 17-ին այցելեին ոստիկանություն, սակայն երբ ոստիկանությունը զանգահարել է «Նոր Հայաստան»- ի ներկայացուցիչներին, նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին, և չեն գնացել հանդիպման:

Քանի որ նամակը ոստիկանություն ուղարկվել է «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանի անունից, վերջինից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ ոստիկանության հետ հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկած «Նոր Հայաստան»-ը չի գնացել ոստիկանության հետ հանդիպման:

«Էդպես չի եղել: Ժամը 15-ին գնդապետ Օսիպյանը զանգահարել է ինձ և տեղեկացրել է, որ ժամը 17-ին ոստիկանությունը հրավիրում է մեզ հանդիպման իրենց վարչական շենքում»,- մեր հարցին ի պատասխան ասաց Անդրեաս Ղուկասյանը՝ հավելելով. «Սակայն, քանի որ հանդիպման ժամը մեզ հարմար չի եղել, մենք հանդիպակած առաջարկ արեցինք՝ ժամը 18-ին հանդիպել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբում: Գնդապետ Օսիպյանն ասաց, որ առաջարկը կճշտի իր ղեկավարության հետ, սակայն առ հիմա սպասում ենք իրենց արձագանքին, որը որ չկա»:

Ըստ Անդրեաս Ղուկասյանի՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հիմք չի ունեցել նման հայտարարություն անելու: «Ըստ երևույթին, այդ հայտարարությունը պետք է դիտարկել որպես ոստիկանության կողմից հանդիպումից հրաժարվելու հայտարարություն: Մենք գտնում էինք, որ կարևոր է այս պահին հանդիպումը ոստիկանության ղեկավարների հետ, որովհետև տեսնում ենք, որ քաղաքացիների մոտ կա ապակողմնորոշում երկրում իրավիճակի վերաբերյալ և անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ նաև խաղաղ հավաքների անվտանգությունն ապահովելու համար: Առաջարկ արեցինք ոստիկանությանը՝ հանդիպել մեզ հետ և քննարկել, որպեսզի բացառել որևէ սադրանք որևէ մեկի կողմից: Մենք գտնում ենք, որ հանդիպումը չկայացավ ոստիկանության պատճառով և դրանով ոստիկանությունն իր վրա է վերցնում պատասխանատվության ամբողջականությունը խաղաղ միջոցառումների անվտանգությունն ապահովելու առումով»,- ասաց «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչը:

Նշենք, որ ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում և դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում