Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:
ՌԴ նախագահը կարգադրել է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանի տարածք առանձին ապրանքատեսակների ներկրումը, որոնց ծագման երկիրը Թուրքիայի Հանրապետությունն է: Նախարարների կաբինետին հանձնարարված է կազմել ապրանքների կամ ծառայությունների պայմանագրերի ցուցակը, որոնց նկատմամբ հակաթուրքական պատժամիջոցները չեն կիրառվում:
Պուտինը կարգադրել է արգելել կամ սահմանափակել Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի տարածքում: 2016-ի հունվարի 1-ից ՌԴ-ում գործատուներին արգելվում է վարձել աշխատողների թուրք քաղաքացիներից:
ՌԴ նախագահը կարգադրել է 2016-ի հունվարի 1-ից դադարեցնել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի գործողությունը: Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարված է սահմանված կարգով հանրապետությանը ծանուցում հղել տվյալ որոշման մասին:
Արգելք կսահմանվի նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային օդային փոխադրումներին: Տուրօպերատորները պետք է զերծ մնան ռուս քաղաքացիների համար շրջագայություններ կազմակերպել Թուրքիայի Հանրապետություն: