Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Չենք կարող թույլ չտալ այլ միջազգային կառույցներին կարծիք հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի բացառիկ հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին։

«Հուսով ենք, որ [Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների] այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի առաջիկա տարվա ընթացքում Նախագահների միջև երկխոսությանը՝ բեկում մտցնելով խաղաղ կարգավորման գործընթացում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության և բանակցային գործընթացի թեմայով: Համանախագահը մասնավորապես հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում տևական խաղաղության ամենամեծ խոչընդոտը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքի բացակայությունն է: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբեր ամսվա ընթացքում, դեսպան Ուորլիքը հույս է հայտնել, որ Նախագահները կքննարկեն լարվածության թուլացման և, զոհերից խուսափելու ուղիները, ինչպես նաև «կարգավորման տարրերի վերաբերյալ առաջարկներ»:

Ջեյմս Ուորլիքը նաև մեկնաբանել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված սկանդալային բանաձևը Լեռնային Ղարաբաղի մասին:

– Պարոն Ուորլիք, Երևան կատարած Ձեր վերջին այցելության ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները պիտի ուղերձ հղեն իրենց ղեկավարներին, որ իրենք հոգնել են բռնություններից, և որ «ժամանակն է խաղաղության»: Կարծում եք` սա՞ է ամենաշատը պակասում երկարատև ու կայուն խաղաղության հասնելու համար, հասարակական ճնշո՞ւմը կամ հասարակական պահա՞նջը՝ վերջնականապես լուծելու հիմնախնդիրը:

– Տևական խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցային լուծման հասնելու հարցում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների քաղաքական կամքի բացակայություն է: Մենք ողջունում ենք առավել  ակտիվ քաղաքացիական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանրային բանավեճում և խրախուսում ենք բոլոր քաղաքացիներին՝ միանալ Համանախագահներին՝ կոչ անելով Նախագահներին ապահովել հակամարտության խաղաղ լուծում:

– Բայց ինչպե՞ս կարելի է հասարակություններին ներգրավել խաղաղության գործընթացում, եթե բանակցությունները փաստացի շատ փակ են հասարակ քաղաքացիների համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

– Համանախագահները կարգավորման տարրերն ու սկզբունքները ներկայացրել են հանրությանը, և Քարնեգի հիմնադրամում ունեցած իմ ելույթում ես անդրադարձել եմ դրանց: Կուզենայի խրախուսել հայերին ու ադրբեջանցիներն, որպեսզի իրենց Նախագահների համար հստակեցնեն, որ խաղաղության օգուտները շատ ավելի ծանրակշիռ են, քան պատերազմի ու ներկայիս փակուղային իրավիճակի վնասները:

– Դուք քննադատեցիք Լեռնային Ղարաբաղի մասին Ռոբերտ Ուոլտերի զեկույցն ու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից համապատասխան բանաձևի  ընդունումը, որից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրեց Ձեզ Հայաստանի շահերը սպասարկելու համար: Համանախագահներն, իհարկե, մշտապես հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից դուրս այլ միջազգային հարթակներ տեղափոխելը վնասում է խաղաղության գործընթացին: Բայց ի՞նչ գործնական մեխանիզմներ ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը այսպիսի անընդունելի և կողմնակալ բանաձևերը հետագայում կասեցնելու համար:

– Կողմերը պաշտպանում են Մինսկի խմբի ձևաչափը, և Համանախագահները կշարունակեն աշխատել նրանց հետ՝ որպես բանակցային կարգավորման միջնորդներ: Մենք չենք կարող թույլ չտալ այլ միջազգային կառույցներին կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այնուհանդերձ, մենք հաճախակի խորհրդակցում ենք միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են ԵՄ-ը և ՄԱԿ-ը, նրանց տեղեկացնում ենք մեր աշխատանքի ընթացքի մասին և կարծում ենք, որ նման շփումներ/կապեր ապահովելը կարևոր է, որպեսզի նրանք բանակցային գործընթացի վերաբերյալ անկողմնակալ գնահատականներ տան:

– Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կկայանա սահմանադրական հանրաքվե: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ադրբեջանական կողմը դիմի նոր սադրանքների` հակամարտության գոտում և Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով:

– Մենք չենք կարծում, որ կողմերից որևէ մեկը շահագրգռված լինի տարածաշրջանի առավել ապակայունացմամբ: Մենք ակնկալում ենք, որ կողմերը կհարգեն հրադադարը և կբանակցեն բարեխղճորեն, հատկապես հաշվի առնելով հաջորդ ամիս Նախագահների նախապատրաստվող այցը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից: Համանախագահների տարածաշրջանային վերջին այցից հետո ինչ-որ չափով պարզվե՞լ են այդ հանդիպման օրակարգային հարցերը: Խնդրում եմ հնարավորության սահմաններում նշել որոշ մանրամասներ:

– Ակնկալում ենք, որ Նախագահները քննության կառնեն լարվածության թուլացման և, մասնավորապես, քաղաքացիական զոհերից խուսափելու ուղիները:  Նաև ակնկալում ենք, որ կքննարկվեն կարգավորման տարրերի վերաբերյալ առաջարկներ, ինչպես եղել է նախորդ հանդիպումների ընթացքում: Հուսով ենք, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի առաջիկա տարվա ընթացքում Նախագահների միջև երկխոսությանը՝ բեկում մտցնելով խաղաղ կարգավորման գործընթացում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում