«Այո»-ի և «Ոչ»-ի շրջանը շատ ոգևորիչ է, բայց դա իրավունք չի վերապահում որևէ մեկին, որպեսզի վարկաբեկի ինչ-որ մեկին: Մարդը եթե ազնիվ է, միշտ ազնվություն է տեսնում դիմացինի մեջ: Մի բառ խոսեք ծրագրի մասին. ով ինչ հեքիաթ ունի, էստեղ պատմում է»,- ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ դիմելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին: