Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի բյուջեի մեծացումը, հայտնում է ria.ru-ն:
«Փարիզի ահաբեկչությունների և մեր երկրի անվտանգության սպառնալիքների հետ կապված մենք պետք է մեծացնենք ահաբեկչության դեմ պայքարի բյուջեն»,- ասել է Քեմերոնը, ով խորհրդարանում ներկայացնում է ահաբեկչության ոլորտի նոր ռազմավարությունը:
Ռազմավարությունը թարմացվում է հինգ տարին մեկ: Փոփոխված կետերի մեծ մասը, որոնց վերաբերյալ պաշտոնապես կհայտարարի վարչապետը, նախապես հայտնի են: Նրանցից գլխավորը մոտակա 10 տարում սպառազինության համար հատկացվելիք 200 մլրդ ֆունտ ստեռլինգն է: Ծրագրվում է նաև բանակի վերակազմավորում և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ենթաբաժանմունքների հաստիքների ավելացում:







































