Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին կրկին վերադարձել է հայրենիք՝ հայտնում է Reuters-ը:
Պետության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել կառավարական ուժերի կողմից վերահսկվող Ադենում՝ հայտնել են օդանավակայանի աղբյուրները: Սեպտեմբերին նա կրկին ժամանել էր երկիր, սակայն շուտով այն լքել էր:
Ավելի վաղ պաշտոնական Էր-Ռիադը հայտարարել էր Եմենում ապստամբ հուսիթների դեմ պատերազմի մոտալուտ ավարտի մասին:








































