ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը կարգադրել է իջեցնել երկրի պետական դրոշը Սպիտակ տան և այլ դաշնային շենքերի, ինչպես նաև ռազմաբազաների և արտասահմանում ԱՄՆ դեսպանատների վրա՝ ի նշան սգո Փարիզում ահաբեկչությունների շարքի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
«Ին նշան 2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած բռնության անիմաստ ակտի զոհերի նկատմամբ հարգանքի՝ ես հրամայում եմ մինչև 2015-ի նոյեմբերի 19-ի մայրամուտը իջեցնել ԱՄՆ դրոշը Սպիտակ տան և բոլոր դաշնային շենքերի, ռազմաբազաների, ռազմանավերի, արտասահմանում ամերիկյան դեսպանատների և հյուպատոսարանների վրա»,- ասվում է հաղորդագրությունում:









































