Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Այս ինչ հայտարարություն է անում Ստեփանակերտը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում ասուլիս է տվել և այդ ասուլիսի ընթացքում արել մի հայտարարություն, որի մասին ռուսական «Ռեգնում» գործակալության տարածած տեղեկատվությունը առաջիկա ժամերին չհերքելու կամ որևէ ծանրակշիռ բացատրության ու պարզաբանման չարժանացնելու դեպքում այն, ըստ էության, դժվար կլինի բնորոշել ոչ այլ կերպ, քան արկածախնդրություն:

«Ռեգնում» գործակալությունը տարածել է, որ Բակո Սահակյանը հայտարարել է Սեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին տրամադրելու ղարաբաղյան իշխանության պատրաստակամության մասին: Նա հայտարարել է, որ ԼՂՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել օդանավակայանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար օգտագործելու հարցը:

Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան Լեռնային Ղարաբաղը համաշխարհային երթևեկության հանդիպակաց գոտի դուրս բերելու մի հայտարարություն, որի հետևանքները ԼՂՀ-ի համար և, անշուշտ, ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաև Հայաստանի համար կարող են շատ ծանր լինել: Եվ հենց այս պատճառով էլ պաշտոնական Ստեփանակերտը պետք է Հայաստանի և Ղարաբաղի հասարակություններին անհապաղ բացատրություն ներկայացնի ԼՂՀ նախագահի հայտարարությունների կապակցությամբ կամ էլ հանդես գա հերքումով, թե նման հայտարարություններ են հնչել Մոսկվայում, նման առաջարկներ են արվել Ռուսաստանին:

Խնդիրն այն է, որ առաջարկն ինքնին այն աստիճան վտանգավոր է և արկածախնդիր, որ նույնիսկ քննարկել անգամ չարժե, թե ինչ նկատառումներով կամ դրդապատճառներով կարող է արված լինել հայտարարությունը: Համենայնդեպս, տեսանելի հեռանկարներում չեն երևում որևէ ռացիոնալ և հիմնավոր, տրամաբանված դրդապատճառներ կամ նկատառումներ, որոնք աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ներկայիս իրադրության պայմաններում կարող էին հիմք լինել նման առաջարկով հանդես գալու համար՝ այն դեպքում, երբ միջազգային իրադրությունը սիրիական կաթսայում առավել որոշակիանալու փոխարեն է՛լ ավելի է թեժանում՝ իր հնարավոր սպառնալից ռեզոնանսի գոտին տարածելով մինչև Լեռնային Ղարաբաղ:

Համենայնդեպս, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահեր այստեղ կարող են նկատվել միայն այն դեպքում, երբ հասարակություններին ներկայացվեն այնպիսի ծանրակշիռ սպառնալիքների վերաբերյալ համոզիչ փաստարկներ և փաստեր, որոնք հաղթահարելու համար պետք էր Մոսկվայում հանդես գալ նմանօրինակ հայտարարությամբ: Հակառակ դեպքում, ըստ էության, պետք է արձանագրել, որ կատարվել է որոշակի դիվանագիտական-քաղաքական դիվերսիա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, և Բակո Սահակյանը կամա, թե ակամա մասնակցել է դրան, եթե չհետևի պաշտոնական Ստեփանակերտի հերքումը կամ պարզաբանումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում