Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Բեգլարյանի հորդորով ՌԴ իշխանությունները ուժեղացրել են հսկողությունը. հարյուրավոր ՀՀ քաղաքացիների թույլ չեն տալիս ժամանել հայրենիք

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսների հետ կրկին խնդիրներ են առաջացել. երեք օր առաջ տուգանային հրապարակ տարված մեքենաները կրկին ցանկանում են կալանել: Ավտոբուսներից մեկը տարվել է տուգանային հրապարակ, մյուսի շարժը կանգնեցվել է Մոսկվայի Ցարիցինո մետրոյի կայարանի մերձակայքում: Խուճապահար ուղևորները, որոնք շուրջ երեք օր սպասել են իրենց ուղերթին, չգիտեն՝ ինչ անեն, ուր գնան:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե դրանք ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ են, ու թույլտվությունը իրենցից չեն ստացել: «Երբ մեր տրանսպորտի և կապի նախարարը գնացել էր զոհվածներին բերելու, ինքն է ռուսական կողմին խնդրել ուժեղացնել հսկողությունը: Մյուս շաբաթ մենք նոր օրինագիծ ենք ներկայացնելու այդ առթիվ: Չի կարելի մարդկանց կյանքի և առողջության հետ խաղալ, դրանք կանոնավոր փոխադրողներ չեն: Մենք բացառելու ենք կասկածելի փոխադրումները: Ոչ մեկին անհիմն չեն տուգանում. եթե որևիցե մեկն անհիմն տուգանվի, մենք իր շահերը կպաշտպանենք»,- ասաց Մելքոնյանը:

Մինչ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսների ուղևորներն այս պահին չգիտեն՝ ինչ անեն և ուր գնան, պարզվեց՝ ՏԿ պաշտոնյան ոչ ավտոբուսները տուգանած ոստիկանությունից էր որևէ բան ճշտել, ոչ էլ Մոսկվայի գործընկերների հետ էր խոսել, ընդամենը խոսել էր կանգնեցված ավտոբուսների վարորդների հետ:

Ինչ վերաբերում է խուճապի մեջ հայտնված ուղևորներին, որոնք արդեն մի քանի որ սպասում են ձգձգված չվերթի պատճառով, ապա Դավիթ Մելքոնյանը նրանց հորդորում է չսպասել: «Իզուր են սպասում, իրենք պետք է գնան կանոնավոր ուղևորափոխադրումների միջոցով: Եթե տարել են, ուրեմն խնդիր կա: Արհեստական խուճապ չկա, ոչ մի խնդիր չկա: Եթե անվտանգության խնդիր չկա, իրենք իրենց երթը կիրականացնեն: Ուրեմն էնպես չի վերանորոգվել՝ ոնց որ պետք է»,- ասաց Մելքոնյանը:

Նշենք, որ երեք օր առաջ Մոսկվայի պետավտոտեսչությունը կանգնեցրել էր Երևան ուղևորվող երկու մարդատար ավտոբուս։ Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամուլի պատասխանատու Անդրեյ Գալիակբերովի՝ ավտոբուսները լուրջ խնդիրներ են ունեցել արգելակների և ղեկի հետ կապված, իսկ վարորդներն ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով:

Մինչդեռ նախորդ անգամ Մոսկվայի ոստիկանության տուգանային հրապարակ տարված ավտոբուսներից մեկի՝ «Երևան-Մոսկվա» ուղևորափոխադրումներ իրականացնող «Ավազառ» ընկերության վարորդ Համլետ Համբակչյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ մեքենան անսարք չի եղել, ու խախտումներ չեն հայտնաբերվել, իրենք էլ երթևեկում են միայն արտոնագրով։ Ըստ վարորդի՝ իրենց մեքենայում հայտնաբերել են ղեկի ձգություն, որն իրենք վերացրել են:

Այժմ նույն մեքենան կրկին ուզում են տանել տուգանային հրապարակ, իսկ ուղևորները հրաժարվում են իջնել մեքենայից՝ ասելով, որ տեղ չունեն գնալու, առանց այդ էլ մի քանի օր սպասել են: Տուգանային հրապարակից մեքենան հանելու համար նախորդ անգամ վարորդը վճարել է 25.5 հազար ռուսական ռուբլի: Մեզ հասած տեղեկություններով՝ առանց հիմքեր ներկայացնելու նույն ավտոբուսը տուգանվել է 150 հազար ռուսական ռուբլով ու այժմ կանգնած է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում