Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Ջոն Քերիին հրավիրել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը (ANCA) պաշտոնապես հրավիրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և պետդեպարտամենտի աշխատակիցներին ներկա գտնվել ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառմանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, նամակում նշվում է, նախկինում սենատոր Քերին միշտ կողմ է եղել, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայ դատի հանձնախումբը Քերիին հորդորել է դա անել նաև պաշտոնական մակարդակով՝ որպես ԱՄՆ պետքարտուղար:

«Մենք հույս ունենք, որ կընդունեք մեր հրավերն ու ներկա կգտնվեք մեր միջոցառմանը»,-ասել է Խաչիկյանը Քերիին ուղղված նամակում:

Խաչիկյանն ընդգծել է, որ թեև վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները` ներառյալ Ազգային անվտանգության խորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի անդամները մինչև 1990 թ-ը հաճախակի մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություններին, սակայն վերջին շրջանում խզում է նկատվում այդ գեղեցիկ ավանդույթից: «Եթե հաշվի չառնենք քիչ թվով ԱՄՆ պաշտոնյաների` երբեմն նաև ոչ պաշտոնական այցերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կարող է թվալ, որ վերջին տասնամյակում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք չեն մատուցել այս ոճրագործության զոհերի հիշատակի կապակցությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից կազմակերպված միջոցառումներին»,- նշվում է նամակում: Խաչիկյանը նաև հիշեցրել է, որ Կոնգրեսում տարեկան կազմակերպվող ոգեկոչման արարողություններին Քերին անձամբ ելույթ է ունեցել:

Խաչիկյանը հույս է հայտնել, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում այս տարի կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը «Մեծ Եղեռնի» փոխարեն:

Ապրիլի 24-ին Կալիֆորնիայի և Նյու Յորքի հայ համայնքը նշելու է այդ օրը որպես հիշատակի ու սգո օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում