Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հանրաքվեն անցկացնելու համար իշխանությանը 250-300 հազար «այո» է պակասում

Ազգային ժողովը երեկ հաստատեց Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը հատուկ՝ երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու որոշումը:

Հիշեցնենք, որ այս նախագծով հեղինակներն առաջարկում էին քվեարկել նաև նույնականացման քարտերով: Նույնականացման քարտը համարվում է անձը հաստատող փաստաթուղթ, մինչդեռ այդ օրենքի ընդունումից՝ 2012թ. հետո օրենսդրական այնպիսի փոփոխություն չի արվել, որ դրանցով նույնպես հնարավոր լինի քվեարկել: ՀՀԿ-ականները, սակայն, նույնականացման քարտով քվեարկելու հնարավորությունը ստեղծելու հետ միաժամանակ, դրանցով կրկնակի քվեարկությունները բացառելու մեխանիզմ չեն առաջարկում: Այսինքն՝ այդ քարտերի վրա դրոշմակնիք չի դրվում, որևէ սարքավորում չի ներդրվում, որը կարձանագրի տվյալ քարտով քվեարկությունը և այլն: Եվ այդպիսով քարտեր ունեցողները կարող են տարբեր տեղամասերում երկրորդ կամ երրորդ անգամ մասնակցել քվեարկությանը:

Ազգային ժողովում անգամ հանրապետական պատգամավորներն են ասում, որ այդ մեխանիզմն իրենց համար ընտրությունը կեղծելու շատ ավելի հանգիստ ու շատ ավելի հեշտ տարբերակ է: Ասում են, թե առաջիկա ընտրություններին, իսկ ավելի շուտ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին իրենց ցանկալի թվով քվեներ ստանալու համար անհրաժեշտ չի լինի օգտագործել 500-600 հազար կեղծ անձնագրեր:

Այսօր Հայաստանում նույնականացման քարտ ունի մոտ 540 հազար մարդ, որոնցից մոտ 370 հազարը միաժամանակ ունի նա անձնագիր: Եվ կարծիք կա, որ այդ մարդկանց մի մասին իշխանությունները կարող են տանել կրկնակի քվեարկության՝ և՛ անձնագրով, և՛ նույնականացման քարտով: Ինչու չէ, անձը կարող է նաև իր նույն նույնականացման քարտով քվեարկել տարբեր ընտրատեղամասերում: ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին իրենց դժվար կլինի ապահովել անհրաժեշտ քվեները, անգամ չեն կարողանա անհրաժեշտ քանակությամբ քվեարկողներ բերել ընտրատեղամասեր, ու նույնականացման քարտերով կրկնակի քվեարկությունն այդ ժամանակ իրենց օգնության կհասնի:

Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ չեն, որ մարդիկ դրա հետ որոշակի փոփոխությունների կամ իշխանափոխության հույսեր ունենան և գնան ընտրությունների: Ուստի՝ հանրաքվեի դեպքում իշխանությունների մոտ մտահոգություն կա, որ պարզապես դժվար կլինի մարդկանց տնից հանել ու ընտրատեղամաս հասցնել:

Ոստիկանությունն օրեր առաջ հրապարակել էր ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը՝ 2 միլիոն 548 հազար 654, անկախ այն հանգամանքից, թե նրանցից քանիսն են Հայաստանում, որքան է ուռճացված այդ ցուցակը: Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ դրույթի համաձայն՝ «Հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»: Ցուցակում առկա այդ ավելի քան երկուսուկես միլիոն ընտրողների մեկ երրորդը կազմում է մոտ 630 հազար հոգի: Այսինքն՝ իշխանություններին անհրաժեշտ է մոտ 700 հազար «այո» քվեարկություն, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունված համարվի:

Հաշվարկվում է, որ իշխանությունն «այո»-ի համար ունի մոտ 300 հազար վարչական ռեսուրս՝ պետական համակարգի աշխատողները: Բայց իշխանությունները վստահություն չունեն, որ եթե անգամ կարողանան նրանց բերել ընտրատեղամաս, ապա նրանք բոլորը մի մարդու պես «այո» կքվեարկեն: Հաշվարկում են նաև, որ առավելագույնը 150-200 հազար «այո»-ի քվեարկություն էլ ինչ-որ կերպ կկարողանան քաղաքականապես ոչ ակտիվ և սահմանադրական փոփոխություններից գլուխ չհանող գյուղացիներից ստանալ տեղական իշխանիկների միջոցով: Բայց 250-300 հազար «այո»-ի անհրաժեշտություն էլ կա, որպեսզի հնարավոր լինի հանրաքվեում հաղթել ու այդ փոփոխություններն անցկացնել:

Եվ այս անգամ օգնության կհասնեն նույնականացման քարտերը, որոնց տերերը, իհարկե, ոչ բոլորը՝ նրանք, ովքեր ընդգրկված են ընտրակեղծիքների գործընթացում, կրկնակի-եռակի կամ բազմակի քվեարկության կգնան: Իսկ նույնականացման քարտով մեկ անգամից ավելի քվեարկությունն ավելի քիչ դժվարություններ է հարուցում: Ինչպես նշեցինք, դրանց վրա դրոշմակնիք չի դրվում, որպեսզի հետո երևա, որ այդ քարտերով արդեն իսկ քվեարկություն է արվել: Չկա հատուկ էլեկտրոնային սարքավորում, որ արձանագրի տվյալ քարտով քվեարկությունը, և կրկնակիի դեպքում մեկ այլ տեղամասի սարքը դա ցույց տա և այլն: Այսինքն՝ նույնականացման քարտով կրկնակի քվեարկություն անելու մեխանիզմը անհամեմատելի հեշտ ու անտեսանելի է, ինչը, հավանաբար դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ կփորձարկվի:

 

Լուսանկարը` Ժողովուրդ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում