Tuesday, 07 05 2024
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է

Անծանոթ մշակույթի փայլուն պատկերը.The Telegraph-ի անդրադարձը Օքսֆորդի համալսարանի հայկական ցուցադրությանը

Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանում բացվել է «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Սուրբ Հովհաննես Ավետարանիչի նկարը մեկն է Հայաստանի մասին պատմող 100 ցուցանմուշներից։ Նկարում նա պատկերված է իր շուրթերին երկնքից իջնող խոսքը գրագիր Պողոսին թելադրելիս։

Ավետարանիչի գլուխը ոսկե լուսապսակով է, իսկ նրա ամբողջ մարմինը պատված է առկայծող փայլով: Սա ձեռագրի համար ստեղծված գունավոր նկար է, որը նկարել է Նոր Ջուղայում՝ հայի կողմից:

Հայերը շատ բաների միջով են անցել և գոյատևել են շնորհիվ իրենց լեզվի, կրոնի և ընտանիքի պահպանման՝ գրում է The Telegraph-ը։

Սուրբ Հովհաննեսի պատկերով Ավետարանը արտագրվել է Նոր Ջուղայում, որտեղ Արարատ լեռան լայն հովիտներից պարսից շահ Աբասը 1604 թվականին արտաքսել է մի քանի հարյուր հազար հայերի: Դա առաջին և ամենադաժան ողբերգությունը չէր այդ ազգի համար:

Զարմանալի է, թե ինչպես են հայերը մնում մշակութային ազդեցություններից դուրս: Հաճախ թշնամական ուժերից չարչարված խումբը լռում է և դառնում փակ խումբ: Հայերը շուտով Նոր Ջուղան դարձրեցին ծաղկող կենտրոն՝ զարգացնելով ադամանդի, մետաքսի և այլ թանկարժեք բարիքների առևտուրը Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի միջև: Նրանք ունեին առևտրական գաղութներ Լվովում, Մոլդովայում, Ղրիմում, Ռուսաստանում և Կոստանդնուպոլսում՝ 18-րդ դարի հայերի մշակութային մայրաքաղաքում: Հարուստ առևտրականները դարձան կրոնական ձեռագրեր արտագրելու հովանովորները, ինչը նախկինում անում էին մեծ ընտանիքները՝ նախարարությունները:

Որոշ առումով հայերը իրենց առանձնացնում են մյուս քրիստոնյա ժողովուրդներից, քանի որ 451 թվականին նրանք եպիսկոպոսներին չեն ուղարկել Քաղկեդոնի ժողովին, որը տալիս էր մշակված բանաձևեր Հիսուս Քրիստոսի ուղղափառ հավատի մասին: Այդ ժամանակվանից Հայաստանի Առաքելական եկեղեցին դիմադրում է կաթոլիկների փորձերին՝ նրանց իրենց հոտի մեջ գրավելու: «Ագապի» (1851) վեպը, որը գրված է հայկական ձեռագրերից թուրքերեն լեզվով, առաքելական և կաթոլիկ հայերի սիրո պատմությունն է: Քաղկեդոնի թյուրիմացությունները պարզաբանվել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին I-ի և Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից 1996 թվականին: Իսկ այս տարի Գրիգոր Նարեկացին՝ Հայաստանի մեծ սուրբը, Ֆրանցիսկոս պապի կողմից հռչակվել է որպես Տիեզերական եկեղեցու դոկտոր:

Ցուցահանդեսի ամենահուզիչ ցուցանմուշը Գրիգոր Նարեկացու Մատյանի 18-րդ դարի պատճենի մի մասն է: Այն պահվել էր մի հայի տանը՝ որպես սրբի մշտական ներկայության նշան: Ընտանիքը 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության ժամանակ իրենց տունը լքելուց առաջ այդ գիրքը վերցրել է իր հետ և փրկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում