Վրաստանի կառավարությունում փոփոխություններ չեն նախատեսվում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ նախարարների այսօրվա կաբինետը բավականին արդյունավետ է գործում: Իվանիշվիլին նշել է, որ հարցեր ունի՝ ուղղված մի քանի նախարարությունների, սակայն զերծ կմնա դրանց հրապարակումից:
«Մենք չենք նախատեսում փոփոխություններ, բոլոր նախարարները մնում են իրենց տեղերում: Անձամբ ես հարցեր ունեմ նրանց ուղղելու, և փորձում ենք դրանք լուծել ներսում, չնայած մենք թաքցնելու բան չունենք»,- ասել է նա:










































