Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը այսօր անդրադարձավ առաջիկա ավագանու ընտրություններին: Նրա խոսքով՝ քաղաքապետ պետք է լինի այնպիսի մարդ, որը հասկանում է քաղաքային տնտեսությունից, և ոչ թե լավ կամ վատ մարդ է. «Կարող է մեկը չոր մարդ լինի, բայց քաղաքային տնտեսությունից հասկանա»: Քաղաքի մեջ, նրա խոսքով, այնպես են թրքել, որ սա մի քիչ ավելի ճաշակով դարձնելու համար առնվազն տիտանական աշխատանք պետք է տարվի:
Նա օրինակ բերեց Բուզանդ-Ամիրյան փողոցների հատվածի, իր իսկ բնորոշմամբ, այլանդակ շենքերը՝ միլիոնավոր և շատ անճաշակ բնակարաններով: Ըստ նրա՝ մեր հասարակությունը այնքան հետամնաց է, որ երբեմն իրեն այցելում է՝ մեզ տեղն է այն, ինչ Սերժ Սարգսյանն է անում մազոխիստական միտքը:
Թեև Տարոն Մարգարյանի նկատմամբ սեր ու հարգանք է տածում, բայց քաղաքին պետք է ոչ թե լավ կամ վատ տղա, այլ քաղաքային տնտեսությունից հասկացող:
Նա նաև նշեց, որ «գեղացիներից ով ոտքը առաջինը Հայաստանից դուրս դրեց, ինչ երկիր տեսավ, բերեց այստեղ, և ստեղծվեց էկլեկտիկ գարշելի քաղաք»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































