Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Հայաստանը չի հրաժարվի նոր ատոմակայանի կառուցումից

Չնայած կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից։ Նոր ԱԷԿ-ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ և այդ նախաձեռնությունը շարունակում է մնալ օրակարգո ւմ։ Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի։ Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է։

Նախ՝ դրան խանգարեց Ֆուկուշիմայի վթարը, որից հետո ամբողջ աշխարհում փոխվեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ։ Դրանից հետո գտնվեցին նույնիսկ երկրներ, այդ թվում՝ նաև Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից։ Թեեւ երկար ժամանակ չպահանջվեց հակառակում համոզվելու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարվել էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ, որակյալ, հուսալի և էժան ռեսուրսներից մեկը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը ևս չի պատրաստվում հրաժարվել դրա օգտագործումից։ «Դեռևս 2013թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը», իսկ կառավարության 2014թ. որոշմամբ՝ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացույցը»: Այս երկու փաստաթղթերը ուղենշային են և անկախ ամեն ինչից, մինչև 2027թ. Հայաստանը պետք է ունենա նոր ատոմային բլոկ:

Պարզապես ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացումը ստեղծում է հնարավորություններ մեկ անգամ ևս մանրակրկիտ դիտարկելու նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը։ Դրա համար Հայաստանը երկու-երեք տարի ժամանակ ունի։ Այդ ընթացքում կուսումնասիրվեն այն նոր տեխնոլոգիական լուծումները, որոնք առաջարկում է շուկան։

Ինչպես հայտնի է, ի սկզբանե նախատեսված էր ունենալ մինչև 1000 մեգավատանոց բլոկ: Սակայն Հայաստանի էներգահամակարգի ռեժիմային գործոններով պայմանավորված՝ այժմ նպատակահարմար են համարվում ավելի փոքր հզորությունները: Խոսքը մինչև 600 մեգավատանոց հզորությամբ բլոկի մասին է։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիների ընթացքում կլինեն նոր և ավելի արդիական տեխնոլոգիաներ՝ այդպիսի բլոկ կառուցելու համար»,-նշված է նախարարության հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում