Saturday, 18 05 2024
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
-
21:15
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն

Տարոն Մարգարյանի հարվածը փոքր բիզնեսին

Երևանի քաղաքապետարանը որոշել է Երևանում վերացնել փոքր բիզնեսը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի փոքր ձեռնարկատեր, ով հետագա անախորժություններից խուսափելու նպատակով չցանկացավ հրապարակել իր անունը, այսպես բնորոշեց բացօթյա առևտրի հետ կապված քաղաքապետարանի որոշումներից մեկը:

Խնդիրն այն է, որ անցած տարի փոքր խանութների կամ սննդի կետերի մոտ արտաքին հատվածում դրվող 4 սառնարանների համար վճարում էին ամսական 15 հազար դրամ գումար: Այժմ վարձավճարը զգալի թանկացել է՝ զբաղեցրած տարածքի 1 քառակուսի մետրի համար օրական գանձվում է 500 դրամ: 1 սառնարանը զբաղեցնում է առնվազն 0.5 քմ մակերես, իսկ ավելի մեծ սառնարանները՝ մինչև 1 քմ: Սովորաբար դրվում են 1-ից ավելի սառնարաններ՝ տարբեր ֆիրմաների պաղպաղակի, ըմպելիքների համար: Այսինքն՝ եթե նվազագույն ծախս հաշվարկենք, կստացվի, որ 4 սառնարանի համար պետք է մուծել առնվազն 30 հազար դրամ՝ նախկին 15 հազարի փոխարեն:

«Սա ուղղակի հարված է փոքր բիզնեսին, հատկապես քաղաքի ծայրամասերում»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իր առևտրի կետը կենտրոնում է, և մատակարարները համաձայնել են գումարի կեսն իրենք վճարել, իսկ քաղաքի ծայրամասերում, որտեղ առևտուրն ավելի քիչ է, մատակարարները նման զիջման չեն գնա, իսկ դա առնվազն կնվազեցնի ձեռնարկատերերի եկամուտը:

Ինչի՞ հետևանք է վարձավճարների նման փոփոխությունը՝ «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությունից հաստատեցին, որ քաղաքում կրպակներից դուրս կազմակերպվող բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար գանձվում է տեղական տուրք` յուրաքանչյուր օրվա համար 1քմ-ը 500 դրամ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013թ. դրույքաչափերը սահմանելու մասին» 28.11.2012թ. հ. 535-Ն և «Երևան քաղաքի ավագանու 2012թ. նոյեմբերի 28-ի հ. 535-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումները:

Նախորդ՝ 2012թ. ընթացքում Երևան քաղաքի բյուջե բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության տեղական տուրքի գծով մուտքերը կազմել են` 77 մլն 781 հազար դրամ, իսկ 2013թ. ընթացքում ակնկալվող հավաքագրումը, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, կպարզվի գույքագրման արդյունքների համապատասխան ամփոփումից հետո: Առ 27.03.2013թ. դրությամբ` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության տեղական տուրքի գծով մուտքերը կազմել են 12 մլն 49.9 հազար դրամ:

Շատ հնարավոր է, որ Տարոն Մարգարյանի ղեկավարած «կառույցի» այս որոշման արդյունքում մայրաքաղաքի բյուջեի մուտքերը ոչ թե ավելանան, ինչպես կցանկանային պաշտոնյաները, այլ նվազեն, քանի որ շատերն արդեն հրաժարվում են դրսում սառնարաններ դնելուց: Այդ միտումն արդեն նկատվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում