Sunday, 19 07 2026
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

ՏՏ ոլորտում մի քանի ամսվա ընթացքում ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ` Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից:

Վարչապետը ողջունել է «ԱրմԹեք-2015» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին և նշել, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար:

«Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: 2008-2014 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ: Հայաստանում ներկայում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ», «Սիսկո», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս» և այլ ընկերությունները: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու հաջողությամբ գործում են նաև «Մայքրոսոֆթ» ինովացիոն և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնները:

Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով անցյալ տարի ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր», – նշել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը և նշել, որ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը և այլն: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, և դրա վառ ապացույցն են հաջողությամբ գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Կապանի շարժական լուծումների լաբորատորիան, ինչպես նաև նոր ստեղծվող Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:

«Միևնույն ժամանակ մեր կողմից իրականացվում են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես` Նորարարության զարգացման, Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների, Վենչուրային ֆոնդի, Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրերը և այլն:
Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ ու մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը», – շեշտել է վարչապետ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպություններին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար և արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք մաղթել համաժողովի մասնակիցներին:

ԱրմԹեք առաջին համաժողովը կայացել է 2007 թ. Սան Ֆրանցիսկոյում, ինչից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը` այդ գործընթացում ներգրավելով նոր մասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների: Ամեն տարի միջոցառմանը մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր մասնագետներ և կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից:

«ԱրմԹեք-2015» համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներ, սթարթափ աքսելերացիա և տարածաշրջանային զարգացում, կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում: Զուգահեռ անցկացվելու են նաև Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի «STEP» Վենչուրային կոնֆերանսն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թ. ամփոձիչ միջոցառումը: Այս տարի առաջին անգամ՝ հոկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով «ԱրմԹեք» համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև Ստեփանակերտում: Այն կազմակերպվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում