Wednesday, 15 07 2026
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ

Սիրում է Բաղդասարովը, վճարում են Հայաստանի քաղաքացիները

Ռուսական «Սուխոյ» ավիակոնստրուկտորական բյուրոն դատի է տվել «Արմավիա»-ին՝ համարելով, որ հրաժարվելով «Սուխոյի» «Սուպերջեթ» ինքնաթիռների գնումից և խզելով պայմանագիրը՝ «Արմավիան» վնաս է պատճառել ընկերությանը: Եթե դատարանը բավարարի «Սուխոյի» հայցը, ապա կասկած չկա, որ «Արմավիան» հերթական պարտքը կկուտակի պետության գլխին, քանի որ ավիաընկերությունը հայտարարել է սնանկության գործընթաց սկսելու մասին:

«Արմավիան» առաջինն էր, որ որոշեց ձեռք բերել «Սուխոյի» «Սուպերջեթ» քաղաքացիական ինքնաթիռները: Այդ ինքնաթիռները ունեին տեխնիկական խնդիրներ, և դա նույնիսկ ռուսական կողմն էր ընդունում: Նույնիսկ ռուսական հեղինակավոր ավիաընկերությունները չշտապեցին դրանք ձեռք բերելու պայմանագրեր կնքել, իսկ «Արմավիան», չգիտես ինչու, վազեց առաջինը: Երևի թե այստեղ դեր էր խաղացել նրա սեփականատեր Միշա Բաղդասարովի սերն ամենայն ռուսականի հանդեպ: Եվ հիմա, ըստ էության, Հայաստանի հարկատուները կարող են ստիպված լինել «Սուխոյ» ավիակոնստրուկտորական բյուրոյին մի կլորիկ գումար վճարել այդ սիրո համար:

Իսկապես հիանալի է՝ սիրում է Բաղդասարովը, վճարում են Հայաստանի քաղաքացիները: Իսկ թե ինչ է անում Հայաստանի պետությունը, որը պետք է քաղաքացիներին պաշտպանի, պարզ չէ: Պարզ չէ, որովհետև պետությունը առ այսօր իրեն այնպես է պահում, կարծես սնանկացողը ոչ թե ազգային ավիափոխադրող է, այլ մի կրպակ՝ Երևանի որևէ խաչմերուկում: Ազգային ավիաընկերություն սնանկացնելը Հայաստանի համար դառնում է ժամանցի պես մի բան: Եթե ժամանակին որևէ մեկը պատասխան տար «Հայկական Ավիաուղիների» սնանկացման համար, ապա այսօր, իհարկե, որևէ մեկը չէր համարձակվի պետության գլխին պարտքեր կուտակել իր անբարեխիղճ գործունեության կամ ապաշնորհ մենեջմենթի պատճառով՝ սեփական գլուխն այդ պարտքերից ազատելով սնանկացման մասին հայտարարությամբ: Որովհետև այդ որևէ մեկը կիմանար, որ դրա համար պատասխան է տալու՝ ինչպես տվել են նախորդ սնանկացման պատմության «հերոսները»:

Անպատժելիության մթնոլորտը ծնում է նոր հանցանքներ. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որին բախվում ենք հերթական անգամ: Իհարկե, լավ է, երբ այդ հանցանքների կրկնությունը չի արժենում մարդկային կյանքեր, որովհետև Հայաստանում լինում են նաև այդպիսի կրկնություններ: Սակայն դա փոքր մխիթարանք է, որովհետև պետությանը, հարկատուներին միլիոնավոր պարտքերի բեռ թողնելը, նաև ազգային արժանապատվության, պետության հեղինակության հետ խաղալը պակաս ծանր հանցանք չէ, քան մարդասպանությունը:

Հանցանքը, իհարկե, որոշվում է դատարանի վճռով, և առայժմ այդպիսի վճիռ չկա, սակայն եթե այս անգամ էլ հերթական սնանկացումը անցնի այնպես, ինչպես առաջինը, ապա կարող ենք արդեն միացնել ժամացույցը և հաշվել, թե որքան ժամանակ է պահանջվելու՝ մինչև Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիական ավիացիայի պատմությունը հարստանա սնանկացման նոր պատմությամբ: Թեև, անշուշտ, նման կերպ հարստանում է ոչ միայն ավիացիայի, այլև ամենից առաջ՝ ժամանակակից հայկական մեքենայությունների պատմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում