Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանում այս տարի գրանցվել է գազաբալոնների պայթյունների 12 դեպք

Հայաստանում այս տարի գազալցակայաններում գազաբալոնների պայթյունների դեպքերի աճ է գրանցվել: Պայթյունների հիմնական պատճառներն են գազաբալոնների մաշվածությունը, սխալ գազաբալոնների օգտագործումը. ավտոմեքենաների մեջ տեղադրվում են այնպիսի գազաբալոններ, որոնք նախատեսված չեն պրոպան տեսակի գազով լիցքավորվելու համար, մ ասնավորապես տեղադրվում են թթվածնային կամ ամոնիակային գազաբալոններ: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

«Գազաբալոնները ժամանակին փորձաքննություն չեն անցնում, եթե փորձաքննություն անցնեն և որևէ անսարքություն լինի, ապա գազաբալոնը կպայթի լաբորատորիայում և ոչ ոք չի տուժի: Նույնիսկ երբ հետաքննություններ անցկացվեցին, պարզվեց, որ սարքերի մեծ մասը տեղադրվել են ոչ թե համապատասխան մասնագիտական հիմնարկներում, այլ ինքնաշեն են: Այս պատճառները գազաբալոնները դարձնում են դանդաղ գործող ռումբ»,- հավելեց նա:

ՏԿԱԻՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ իրենք մեքենաների գազաբալոնների հետ կապված որևէ գործառույթ չեն իրականացնում: Նախարարությունը պատասխանատու է միայն գազալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության համար:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ գազաբալոններն ունեն իրենց ժամկետները: «Յուրաքանչյուր լիցքավորումից գազաբալոնը ներսից մաշվում է: Հիմնականում պայթում են մետաղյա գազաբալոնները, որոնց ժամկետը նախատեսվում է 10 հազարից մինչև 20 հազար անգամ լիցքավորում, իսկ մետաղապլաստե գազաբալոնները, որոնք ավելի որակյալ են, և պայթյուն չեն առաջացնում, այլ միայն ճաքեր են առաջանում, լիցքավորման ժամկետի վերին շեմը հասնում է 50 հազարի»,- ասաց հ/կ նախագահը:

Ապահովագրական ընկերություններից մեկը` հաշվի առնելով գազաբալոնների պայթյունների վերջերս գրանցված աճը, ստեղծել է գազաբալոնների ապահովագրման փաթեթ, որով ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի դեպքում, բացառությամբ ամոնիակային և թթվածնային գազաբալոնների, կփոխհատուցի մինչև 5 մլն դրամի չափով: Ապահովագրական փաթեթի արժեքը 3-5 հազար դրամ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում