Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Անպատժելիության հետևանք. ՀՀԿ-ն և սպանությունը. մամուլ

«Սա քաղաքական սպանություն է»,- Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպես որակեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ուշագրավ է, որ երեկ իշխող ՀՀԿ-ն չէր շտապում որևէ գնահատական տալ տեղի ունեցածին: Այնինչ, ինչպես հայտնում են «ՀԺ» աղբյուրները և ինչպես վկայում են նաև մամուլի նախկին հրապարակումները, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի տեղի ակտիվի հարաբերությունները բավական լարված են եղել: Երբ ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին «ՀԺ»-ն հարցրեց՝ մտադիր չե՞ն գնահատական տալ տեղի ունեցածին, մանավանդ որ պռոշյանցի ՀՀԿ-ականների և դաշնակցականների լարված հարաբերությունների մասին տեղեկություններ կան, նա պատասխանեց. «Սպանության բացահայտումը իրավական տիրույթում է: Անթույլատրելի եմ համարում նման լուրերի տարածումը և հույս եմ հայտնում, որ իրավապահ մարմինները կբացահայտեն մարդասպանին: Ցավում եմ այս դեպքի առիթով և ցավակցում եմ գյուղապետի հարազատներին»:

Մեկ այլ ՀՀԿ-ական Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ ԳՄ-ի երեկվա հայտարարությունը քաղաքական շահարկում որակեց, իսկ «ՀԺ» հարցերը՝ մառազմատիկ: Գյուղապետի սպանության կապակցությամբ ՀՅԴ ԳՄ-ն երեկ հայտարարել էր. «Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է (…): Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում»: Երբ Հովհաննես Սահակյանին հարցրին, թե ինչու ՀՀԿ-ն դեռ չի արձագանքել տեղի ունեցածին, նա պատասխանեց. «Արձագանքը մեկն է՝ բոլորն էլ դատապարտում են նման արարքները, բայց քանի որ խնդիրը իրավապահ մարմինների տիրույթում է, ճիշտ է այլ մեկնաբանություններից զերծ մնալ»:

Պարոն Սահակյան, տեղեկություններ կան, որ այդ համայնքում ՀՅԴի ու ՀՀԿի ակտիվի հարաբերությունները բավական լարված էին:

– Ես չէի ցանկանա մտնել այդ դաշտ, չէի ցանկանա նմանատիպ գնահատականներ տալ: Ես հասկանում եմ, որ որոշ հետաքրքրաշարժ շրջանակների համար, եթե հանենք Պարույր Հայրիկյանի դեպքը, մի փոքր անհետաքրքիր անցավ և փորձում են ինչ-որ հետաքրքրություններ կամ սենսացիաներ փնտրել: Որևէ բան այս պահի դրությամբ ավելացնել, կարծում եմ՝ պետք չէ, թողնենք դա նախաքննությանը:

Բայց սպանվել է համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ով նաև Շուշիի հատուկ գնդի հիմնադիրներից էր, իսկ ՀՀԿն շարունակ խոսում է ապահով Հայաստանի մասին:

– Ձեր հարցադրումը այս պահին ճիշտ չեմ համարում և նորմալ չեմ համարում, իսկապես դեպքը բավականին ցավալի է, բայց մեր երկրում տարբեր հանցագործներ տարբեր ժամանակահատվածներում հանցագործություններ են անում, սա չպետք է վերագրել ՀՀԿ-ի ապահով Հայաստան կարգախոսին, որովհետև սա մի փոքր ավելի մառազմի դաշտ է տանում:

Տեղեկություններ կային, մամուլում նաև հրապարակումներ են եղել, որ գյուղապետի ընտրությունների ժամանակ այնտեղ ծեծկռտուք և ահավոր լարված, թեժ վիճակ է եղել:

– Իրավապահ մարմինները զբաղվում են այս գործով և դեռևս վերջնական գնահատական չկա, չր կարելի դրա հիման վրա գնահատականներ տալ, մեղադրել այս կամ այն կողմին և հիշել 5-6 ամիս կամ 1 տարի առաջվա ինչ-որ կոնֆլիկտներ: Թողնենք, որ այդ գնահատականը տան նախաքննական մարմինները, հետո կտանք քաղաքական գնահատականը:

Իսկ ի՞նչ կասեք ՀՅԴի գնահատականի մասին, ըստ որի, տեղի է ունեցել կանխամտածված և ծրագրված սպանություն, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողականության մթնոլորտի հետևանք է

– Դա ընդամենը քաղաքական շահարկում է, հուսահատ քաղաքական թիմի մանիպուլյացիա, որը փորձում է տեղի ունեցածը ինչ-որ առիթով կապել այս կամ այն գործընթացի հետ: Ես կոչ եմ անում, որ բոլոր քաղաքական ուժերը այս պահին զերծ մնան նման հայտարարություններից:

«ՀԺ»-ն զրուցեց նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

Պարոն Ռուստամյան, այս պահին սպանության կոնկրետ վարկածներ կա՞ն:

– Վարկածներ շատ կան, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Սա խայտառակություն է: Եթե այս տեսակի դեմ էլ են սպանություն ծրագրավորում, ուրեմն, այս երկրում իսկապես լուրջ պրոբլեմներ եկան:

Տեղեկություններ կան, որ Պռոշյանում ՀՀԿի և ԲՀԿի հարաբերությունները բավականին լարված են եղել:

– Միշտ էլ պայքար է եղել այդ դաշտում: 3 անգամ ինքը ընտրություններում հաղթնլ է իր աշխատանքի և վաստակի արդյունքով:

Կարելի՞ է ասել, որ սա քաղաքական հողի վրա կատարված սպանություն է:

 

– Բնականաբար, բա ի՞նչ հողի վրա է: Սա ահաբեկչություն է՝ կատարված այդ տեսակի դեմ, այդպիսի մարդու դեմ: Այդ մարդը ամբողջ կյանքով ապացուցել է, թե որքան է սիրում իր երկիրն ու հայրենիքը և ինչպես կարելի է ճիշտ համայնքապետ լինել: Այդպիսի մարդու սպանությունը ողբերգություն է ողջ հայ ժողովրդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում