Saturday, 11 05 2024
12:45
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց

ՊՆ տեխնիկական անձնակազմը վերապատրաստում է անցնում «Մայքրոսոֆթ»-ի ուսումնական կենտրոնում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 23-25-ն այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության ե ւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում տեղի են ունեցել այցելություններ ընկերության Կիբեր հանցագործությունների պայքարի գրասենյակ և Տվյալների պահպանման կենտրոն, ինչպես նաև հանդիպումներ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ:

Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կիբերանվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:

Պատվիրակության կազմում ընդգրկված «ԵրՄՄԳՀԻ» տնօրեն Ա. Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները և ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի համաձայն,սեպտեմբերի 28-30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստում է անցնում ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում