Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ համարվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի երկրպագուն:
«Ռունին շատ է վազում, պայքարում է և զոհողությունների է գնում: Ռոնալդուի հետ միասին խաղալու ժամանակ նա նույնպես փայլում էր, սակայն գովեստի խոսքեր էր ստանում միայն Ռոնալդուն:
Կցանկանայի հանդես գալ Ռունիի հետ նույն թիմում: Ինձ դուր է գալիս նրա խաղը»,- հայտարարել է Իբրահիմովիչը:









































