Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանատարների հետ հանդիպմանը քննարկել է ռազմաճակատի առաջնահերթ կարիքները, սահմանամերձ ուղղությունների պաշտպանությունը և Չեռնիգով-Կիևյան ուղղությամբ հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու հարցերը։
Քննարկման ընթացքում զեկուցվել է հետախուզական տվյալների և Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Խերսոնի և Դնեպրոպետրովսկի մարզերի, մասնավորապես՝ Նիկոպոլի պաշտպանությանը։
Կողմերը կարևորել են հատկապես ռուսական ԱԹՍ-ներին հակազդելու, մարդկանց պաշտպանելու և առաջնագծի ՀՕՊ-ն ուժեղացնելու անհրաժեշտությունը։











































