Google-ը տոնական դուդլով նշում է NASA-ի բացահայտումը, որը Մարսի վրա գետեր է հայտնաբերել: Դրանք սեզոնային բնույթի աղի հեղուկ ջրի հոսանքներ են:
Նշվում է, որ ներկայումս Մարսի վրա գոյություն ունեն սեզոնային բնույթի աղի հեղուկ ջրի հոսանքներ: Դրանք հայտնվում են տարվա տաք եղանակին և անհետանում ցրտերին: Գիտնականները այդ եզրակացությանն են հանգել Mars Reconnaissance Orbiter (MRO) ուղեծրային ապարատի High Resolution Imaging Science Experiment (HiRISE) գիտական սարքավորումների միջոցով ստացված բարձրորակ լուսանկարների ուսումնասիրությունից հետո:
Ըստ նկարագրության՝ աղի հեղուկ ջրի հոսանքները հայտնվում և անհետանում են բլուրների լանջերին: Դրանց ընդհանուր լայնությունը չի անցնում 5 մետրից: Գիտնականները նշում են, որ աղի ջրի առկայությունը կարևոր է Կարմիր մոլորակում կյանքի պոտենցիալ գոյության համար:









































