Խորվաթիան բացել է Սերբիայի հետ սահմանը, որն ավելի վաղ փակվել էր սերբական համարանիշներով բեռնատար տրանսպորտի և ավտոմոբիլների մուտքի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` հանվել են երկու խոշոր անցակետերով անցնելու արգելքները, սակայն դեռևս մի քանիսը փակ են մնում:
Ավելի վաղ Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը Բելգրադում Խորվաթիայի դեսպանատուն վերոնշյալ արգելքի հետ կապված բողոքի նոտա է հղել:








































