Այսօր «Ամերիաբանկի» զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում բանկի հիմնական ցուցանիշների աճը գերազանցել է նախատեսվածը: Մասնավորապես` մարտի 31-ի դրությամբ, բանկի ակտիվները կազմել են 160 մլրդ դրամ` տարեկան կտրվածքով ապահովելով 45% աճ:
Պարտավորություններն աճել են 44.9%-ով, կապիտալը` 46.7%-ով, վարկային պորտֆելը` 71%-ով: Այս տարվա վերջին բանկն ակնկալում է վարկային պորտֆելի 30-40% աճ, սակայն, ըստ Տ. Ջրբաշյանի, այդ թիվը կարող է վերանայվել և ավելի ցածր լինել` պայմանավորված ԿԲ կողմից վարվող դրամավարկային քաղաքականության պայմանների խստացմամբ:
Մասնավորապես` վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ըստ Տ. Ջրբաշյանի, կբարձրացնի դրամով տրվող վարկերի տոկոսադրույքները և կփոքրացնի դոլարային ավանդների տոկոսադրույքները:










































