Իտալական «Միլան»-ի գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին նշել է, որ ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին գոհ է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի գործողություններից, տեղեկացնում է Football Italia-ն:
«Նախագահը գոհ է Բալոտելիից: Բալոտելիի տրանսֆերը վերադարձնելու գաղափարն ի սկզբանե եղել է իմը:
Ավելի ուշ իմ գաղափարը դուր եկավ նաև թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին»,- հայտարարել է Գալիանին:






































