Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանն ու աշխարհը գլոբալ տնտեսական զարգացումների արանքում

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանը բանակցություններ է սկսել եվրոպական նավթային ընկերությունների հետ, որոնք պատրաստվում իրականացնել նավթի արդյունահանումը մեր հարևան երկրում։ Այս պահին նրանք իրականացնում են տեղանքի ուսումնասիրությունը, որից հետո արդյունահանման ծրագիրը կներկայացվի հաստատման։ Այս զարգացումներն առաջին հերթին զգոնության կոչ են Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ նախորդ շաբաթ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, և քննարկվել է 2016 թվականի ընթացքում Կառավարության անելիքներն այն պարագայում, երբ նավթի 1 բարելի գինը ցածր կլինի 40 ամերիկյան դոլարից։ Հարկ եմ համարում նշել, որ ըստ բյուջետային ծրագրի և ՌԴ ԿԲ կանխատեսման նավթային գներն այս տարի պետք է տատանվեին 1 բարելի դիմաց 90 ամերիկյան դոլարի սահմաններում և 1 ամերիկյան դոլարը պետք է արժենար 40 ռուսական ռուբլի։

Այսօր արդեն կարելի է փաստել, որ Ռուսաստանի Դաշնության ԿԲ-ի և տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներն իրականություն չեն դարձել, և ՌԴ-ն այս հարվածին կարողանում է դիմակայել միմիայն միջազգային պահուստների հաշվին, որոնք ի դեպ անսպառ չեն։ Նավթային այսպիսի գները հերթական ուժեղ հարվածն են լինելու ռուսական տնտեսությանը և ռուսական արժույթին, ինչին պատրաստվել է պետք և ամենայն մանրամասնությամբ։ Իսկ նման գների հավանականությունը բավական մեծ է, առավել ևս երբ աշխարհն արդեն սպասում է Իրանական նավթի խմբաքանակներին։ Մեդվեդևի կառավարությունը որոշել է նախ և առաջ որոշակի խնայողություններ իրականացնել բյուջետային ծախսերում, ինչպես նաև խթանել փոքր ու միջին բիզնեսը, որպեսզի տնտեսությունը որոշակիորեն դիվերսիֆիկացվի և հնարավորություն լինի այլ աղբյուրներից մուտքեր ապահովել դեպի բյուջե։ Կիրականացվե՞ն այս քայլերը, թե ոչ, դժվար է ասել, հաշվի առնելով ընդհանուր փորձը և իրավիճակը ՌԴ պետական համակարգում։

Եվրասիական Տնտեսական Միության անդամ Հայաստանն ինչպես գիտենք նավթամթերքների և ընդհանրապես էներգակիրների առումով ամբողջական կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանի Դաշնությունից, ինչը վերջնականապես ամրագրվեց Ռոսնեֆտ ընկերության մուտքով Հայաստան։ Այս ընկերությունն է իրականացնում նավթամթերքի ներմուծումը և տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք նավթային ապրանքների բավական բարձր գին, որոնք չեն համապատասխանում աշխարհում ստեղծված իրավիճակին և առկա գներին։ Կարծում ենք, զարգացումների այս ֆոնին շուտով կստեղծվի հակասական վիճակ։ Մեզանից հարավ կարդյունահանվի նավթ, որը ոչ միայն մատչելի գնով կտեղաբաշխվի աշխարհով մեկ, այլ իր հերթին կիջեցնի նավթային ապրանքների համաշխարհային գները, իսկ մեզանից հյուսիս այդ նույն էժան նավթը, որը սակայն արդյունահանվում է բավական թանկ, կներմուծվի Հայաստան որտեղ էլ առավել թանկ գնով կշարունակվի վաճառվել։

Ենթադրենք այս իրավիճակը քաղաքական է և հայաստանյան իշխանություններն այստեղ անզոր են որևէ բան փոխել, սակայն կարծում եմ անթույլատրելի է ուղղակի նստել և սպասել, թե ինչպիսի հետագա զարգացումներ կլինեն և ինչ նոր հարվածներ կստանա մեր տնտեսությունը։ Իսկ հարվածներ կլինեն, քանի որ եթե նավթային գների նվազումն իրականություն դարձավ, իսկ դրա հավանականությունը կրկնում եմ բավական մեծ է, դրա հետ մեկտեղ կնվազեն նաև հումքային ապրանքների գները, որոնց հավանականությունը նույնպես մեծ է։ Այս ամենի հետ մեկտեղ, եթե նոյեմբերին արժևորվի նաև ամերիկյան դոլարը, քանի որ սպասվում է Դաշնային պահուստային Ծառայության հայտարարությունը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին, ապա մենք կունենանք տնտեսական նոր խնդիրներ, սակայն կունենանք հզոր բարեկամ՝ մենաշնորհներով, կոշտ քաղաքականությամբ, գերշահույթ ապահովող ընկերություններով և բացարձակ ոչ գործընկերային հարաբերություններով։

Այս իրադարձությունների ֆոնին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում եվրոպական աշխարհամասում և մասնավորապես Հունաստանում։ Կիրակի օրը Հունաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որտեղ հերթական անգամ ձայների մեծամասնությունն անցավ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կուսակցությանը և նրանք վստահորեն կարող են արդեն իրականացնել իրենց կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը։ Հիշեցնեմ, որ դեռ հունիս ամսին Հունաստանում զարգացավ տնտեսական ճգնաժամային իրավիճակ, ինչի արդյունքում Հունաստանը չկարողացավ վճարել իր վարկային պարտավորությունները միջազգային բվարկատուների առջև և Հուլիսի 1-ին հայտարարեց տեխնիկական դեֆոլտի մասին։

Հայտարարությանը հաջորդեց Հունատանի կառավարության բանակցությունները պոտենցիալ վարկատուների միջև, որի արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց հունաստանին տրամադրել 86 մլրդ եվրոյի չափով աջակցություն, որի դիմաց Ցիպասի կառավարությունը պարտավորություն վերցրեց իրականացնել ԵՄ-ի կողմից առաջարկվող բարեփոխումները։ Ծրագիրն անցավ խորհրդարան և ձայների մեծամասնությամբ ընդունվեց, որը սակայն մեծ դժգոհություն առաջացրեց՝ ընդդիմադիր ճակատում ստեղծելով քաղաքական ճգնաժամ, ինչի արդյունքում Ցիպրասը հրաժարականի որոշում կայացրեց և տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Արդեն գրանցված արդյուքններն, այսպես ասած, լեգիտիմացրեցին հունական կառավարության կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը։ Հունական ճգնաժամն անշուշտ մեծ հիասթափություն էր առաջացրել արժեթղթային շուկաներում,և մենք ամիսներ շարունակ ականատես էինք լինում հունական ինդեքսների նվազման և տնտեսական ակտիվության ցուցանիշների նվազման, ինչը իր հետ նոր խնդիրներ էր ստեղծում եվրոպական միության համար։ Այսօր արդեն, մենք կարող ենք վստահ ասել, որ եվրոպական միությունը պատրաստ է հաղթահարել այն դժվարությունները, որոնք գալիս էին Հունաստանից և Հունաստանն էլ իր հերթին արդեն վստահ քայլերով կիրականացնի իր բարեփոխումների ծրագիրը։ Այս օրերին մենք արդեն ականատես ենք լինում եվրոպական շուկաների ակտիվության էական աճին, ինչն արտացոլվում է նաև ինդեքսների և արժեթղթերի գների բարձրացմամբ։ Եվրոպական ընկերությունների համար նոր հնարավորություններ են ստեղծվում նոր ներդրումների ներգրավվման և իրենց գործունեությունն ակտիվացնելու համար։ Այս ամենին էլ երբ միացնում ենք նաև համաշխարհաին շուկաներում հումքային ապրանքների և էներգակիրների գների էական նվազումը, ապա պարզ է դառնում, որ եվրոպական տնտեսությունը թևակոխում է նոր ժամանակաշրջան, որը լի է հնարավորություններով։

Այսօր արդեն խոսվում է ԵԿԲ-ի կողմից իրականացվող քանակական մեղմացման ծրագրի հեռանկարների մասին, որոնք արդեն իսկ տալիս են իրենց առաջին դրական արդյունքները, որն էլ իր հերթին նոր խթան է հանդիսանալու տնտեսության կայունացման համար։ Ամփոփելով կարող ենք մեկ անգամ ևս հաստատել, որ տնտեսության զարգացման լավագույն գործիքը խնդիրները ճիշտ ժամանակին և ամբողջ խորությամբ բացահայտելն է, ազատ տնտեսական հարաբերությունների կառուցումը, ինչի արդյունքում հնարավոր է լինում իրականացնել բազմակողմանի բանակցային գործընթացներ և հասնել խնդիրների լավագույն լուծմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում