Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Տավուշցի 15-ամյա աղջիկը դպրոց է գնացել բարուրը ձեռքին. նրա սիրեցյալին ազատազրկում է սպառնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արմեն Հարությունյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ 16 տարին չլրացած, 1999թ. ծնված աղջկա հետ, փոխադարձ համաձայնությամբ, 2014 թվականի հուլիսի 10-ից սեռական հարաբերություններ է ունեցել, և նրանք շուրջ երկու շաբաթ Տավուշ գյուղում վարել են համատեղ ամուսնական կյանք: Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ կետով («Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը կատարվել է քսանմեկ տարին լրացած անձի կողմից»):

Սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը: Նշենք, որ 15-ամյա աղջկա հետ փաստացի ամուսնանալու ժամանակ Արմեն Հարությունյանը եղել է 29 տարեկան` գրեթե կրկնակի մեծ: Տավուշի մարզում բազմաթիվ են դեպքերը, երբ չափահաս երիտասարդն ամուսնանում է 15-ամյա աղջկա հետ:

Նման որոշ դեպքերում քրեական գործեր են հարուցվում, կայանում են դատավարություններ, որոնք սովորաբար ավարտվում են ամբաստանյալին պայմանական պատիժ նշանակելով: ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով 2017 թվականից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դառանալու: 9-րդ դասարանն ավարտելուց հետո շրջանավարտները կա՛մ պետք է ուսումը շարունակեն ավագ դպրոցներում, բուհերում, քոլեջներում, կա՛մ ուսումնարաններում: Այդ մասին Տավուշի մարզպետարանում օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ պարտադիր 12-ամյա կրթությամբ իրենք «պարտադրում են ավելի լավ ապագայի հույս»: Սակայն Աշոտյանը չասաց, թե 15 տարեկանում ամուսնացած, մեկ տարի անց մայրացած աղջիկները ոնց են 12-ամյա կրթություն ստանալու, նրանք դպրոցական կամ ուսանողական նստարանին նստելու են նորածնի բարուրը գրկի՞ն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում