Արքայազն Հարին իր 31-ամյակը նշել է նախկին ընկերուհու՝ դերասանուհի և մոդել Քրեսիդա Բոնասի հետ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ հղում անելով Aia0604 բլոգերին:
Իր ծննդյան օրը Հարին, ինչպես հարիր է թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամի, առաջին հերթին կատարել է հայրենիքի հանդեպ պարտքը՝ մասնակցել է բրիտանացի օդաչուներին նվիրված միջոցառմանը Սասեքսում: Հետո Հարին ուղղաթիռով մեկնել է Լոնդոն՝ այնտեղ ընկերների և նախկին ընկերուհի Քրեսիդա Բոնասի ընկերակցությամբ քաղաքային փաբերից մեկում նշելու իր ծննդյան օրը: Եվ ինչպես հայտնի է դարձել՝ նույն օրը Քրեսիդան բաժանվել է իր ընկերոջից՝ Էդվարդ Հոլքրոֆթից:
Այնպես որ, շատ հնարավոր է, որ Հարին և Քրեսիդան նորից միասին լինեն: Աղբյուրների հաղորդմամբ՝ նույնիսկ բաժանությունից հետո զույգը շարունակել է շփվել, վերջերս էլ նորից մտերմացել է: Հիշեցնենք՝ Հարիի և Քրեսիդայի հարաբերությունները մի քանի տարի են տևում, ճիշտ է՝ պարբերական բաժանումներով:
Արքայազն Հարին՝ Սասեքսում միջոցառմանը

Քրեսիդա Բոնասը


Արքայազն Հարին












































