Հնդկաստանի Ջահուբա նահանգում հեղուկ գազի գլանանոթի պայթյունի հետևանքով ռեստորանում մահացել է ամենաքիչը 20 մարդ և վիրավորվել՝ մոտ 80 մարդ: Այդ մասին հայտնում է The Times of India-ն:
Ըստ իրավապահների նախնական տեղեկատվության՝ պայթյունը կարող է ռեստորանի շենքում ճայթրուկներ պահելու հետևանք լինել: