Friday, 17 07 2026
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև

ՀՀ-ում Կանադայի դեսպան՝ «Սաֆարովի գործարքը չի նպաստել վստահության կառուցման գործընթացին». մամուլ

«Առավոտը» զրուցել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քլեբուրն Սլոայի հետ՝ ԼՂ-ի, Սաֆարովի արտահանձնման և ՀՀ-ում բիզնես-միջավայրի մասին:

Պարոն դեսպան, նկատի առնելով այն հանգամանքը, որ Կանադան աոաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը, հավանական տարբերակ համարո՞ւմ եք, որ առաջիկայում Կանադան վերանայի իր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում և այստեղ էլ առավել կոշտ դիրքերից հանդես գա:

– Տվյալ պահին ես տեսնում եմ, որ ԼՂ հարցի կարգավորման համար Կանադան բավականին ամուր աջակցում է այն գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կանադան կշարունակի աջակցել Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին: Կանադան կաջակցի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի երկարատև համաձայնագիր: Ես չեմ համարում, որ Կանադան որևէ նախաձեռնություն կձեռնարկի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներից և, առհասարակ, ԵԱՀԿ-ի մանդատից դուրս:

Այն, ինչը տեղի ունեցավ օգոստոսին՝ ԵՄ անդամ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված, չե՞ք կարծում, որ էականորեն փոխեց խնդրի էությունը: Ճիշտ չէ՞, որ այդ իրողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս վերանայի իր մոտեցումները ԼՂ խնդրի հանգուցալուծման վերաբերյալ: Ի դեպ, այդ խնդիրը բարձրացրեց նաև ՀՀ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հայկանադական քննարկումների 20-ամյակին նվիրված քննարկման ժամանակ:

– Բնականաբար, իմ պարտականությունների մեջ չի մտնում ասել՝ Եվրամիությունը պետք է որևէ քայլեր ձեռնարկի այդ խնդրի հետ կապված, թե ոչ: Բայց ինչպես արդեն նշեցի, Կանադան աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են վստահության կառուցմանը, և չի աջակցելու քայլերին, որոնք ետ են պահելու այդ ուղղությամբ կատարվող գործերից:

Սաֆարովի գործարքի վերաբերյալ Կանադայի՝ Ադրբեջանի համար պատասխանատու դեսպանատան կողմից ընդունված հայտարարությունը պարզ արտահայտում է այն դիրքորոշումը, որ Ադրբեջանի այդ քայլը չի նպաստել վստահության կառուցման գործընթացին: Հայտարարության մեջ նշված է. «Մենք քաջալերում ենք բոլոր կողմերին՝ ձեռնարկել միջոցներ, բարձրացնելու համար վստահությունը և կառուցողական մոտեցումներ ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կանադան աջակցում է խաղաղության ներկա գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն առաջ մղել տարածաշրջանային համագործակցությունը»:

Պարոն դեսպան, այդ օրերին բավականին կոշտ հայտարարություններ հնչեցին, սակայն փաստը մնում է արտահանձնման իրողությունը և այն, որ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեցին: Իսկ դա հասարակական շրջանակներում արդեն չի նպաստում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

– Ես կարող եմ ասել, որ Կանադան կշարունակի աջակցել այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են փոխվստահության ձևավորմանը, և կդիմադրի այն ամենին, ինչը դրան դեմ է: Բայց ես համոզված եմ, որ այդ գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հայ-կանադական հարաբերությունների 20-ամյակին նվիրված քննարկման ժամանակ Դուք տարակուսանք հայտնեցիք, որ միջազգային տնտեսական չափանիշներով Հայաստանը 54-երորդ տեղից բարձրացել է 32-րդ տեղը՝ բիզնես ծավալելու դյուրինության առումով, բայց և հավելեցիք. «Ինչո՞ւ չեն ավելանում ներդրումային հոսքերը, եթե բիզնես ծավալևը այդքան դյուրին է համարվում անաչառ գնահատողի տեսանկյունից»: Ի՞նչ մտահոգություններ ունեք:

– Ներդրում անելը բավականին երկարատև գործընթաց է: Համաշխարհային բանկը սահմանել է այն չափանիշները, որոնց անհրաժեշտ է հետևել՝ ներդրումային դաշտ, մթնոլորտ ապահովելու համար: Հայաստանը պետք է հաղորդակցվի ավելի լայն աշխարհի հետ, հետևի աշխարհում ընթացող և արդիական փոփոխություններին: Հենց այդ միտումն է նպաստել, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 54-երորդ հորիզոնականից բարձրանալով 32-րդ հորիզոնական: Բայց շատ կարևոր է միջազգային գործարար շրջանակների հետ առավել լայն հաղորդակցությունը:

Այնուհանդերձ, այդ նույն քննարկման ժամանակ Դուք նկատառում հայտնեցիք, որ Կանադայի կառավարությունը շարունակում է կոչ անել Հայաստանի կառավարությանը՝ առավել բարեհաջող բիզնեսմիջավայր ստեղծելու: Ի՞նչ կոնկրետ առաջարկներ ունեք, որո՞նք են, ըստ Ձեզ, այն հիմնական և առաջնային ուղղությունները, որոնք Հայաստանը պետք է բարելավեն:

– Ներդրումային միջավայրը պահանջում է շատ տարբեր բաղադրիչներ: Կարևորներից մեկը իրավական համակարգն է: Բանն այն է, որ արտասահմանյան ներդրողները համոզված չեն նրանում, որ Հայաստանում գոյություն ունի ուժեղ իրավական համակարգ: Հայաստանում բիզնես-միջավայրի բարելավման ամենակարևոր բաղադրիչներից են հենց իրավական համակարգի բարեփոխումները, մաքսային և հարկային բարեփոխումները: Եթե հետևում ենք միջազգային կազմակերպությունների հարցումներին՝ Հայաստանը բավականին քայլեր կատարում է, բայց դրանք լիովին և լիարժեք պետք է իրականացվեն:

Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հակադրվելով Ձեզ՝ նկատեց, որ մեր երկրում ներդրումների համար իրավական բավականաչափ եվրոպական միջավայր կա, նաև վկայակոչեց ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ խոշոր ներդրումների դեպքում Հայաստանը պատրաստ է յուրաքանչյուր դեպքի համար առանձին օրենքով սահմանել որոշակի առավելություններ և երաշխիքներ: Այդ առաջարկը պատրաստվո՞ւմ եք ներկայացնել Կանադայի կառավարությանը և գործարար միջավայրին:

– Դա բավականաչափ հետաքրքիր միտք է, բայց կանադական ներդրողներին առավել հրապուրում և հետաքրքրում է թափանցիկ կերպով աշխատող ինստիտուցիոնալ համակարգը: Նրանք ուզում են տեսնել ամուր գործող ինստիտուցիոնալ կառույցներ, ամուր գործող մաքսային և հարկային համակարգ՝ նախագահի հրամանների կամ օրենքների վրա հիմնված հանձնարարականների փոխարեն: Եթե նախագահի նպատակն է օրենսդրորեն ապահովել հրապարակայնություն, առաջադեմ փորձի կիրառում և միջազգային ստանդարների պահպանում, սա դրական կդիտվի միջազգային ներդրողների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում