Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ամուսինը խանդի հողի վրա վիճել է կնոջ հետ և փորձել է ցած նետել 5-րդ հարկից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է Արա Շ.-ի գործի քննությունը:

48-ամյա Արան շուրջ 10 տարի հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև՝ աճող դեֆեկտով» ախտորոշմամբ: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնում:

Արան դատարան ներկայացվեց ուղեկցողների կողմից: Նա դատարանի դահլիճ մտավ հանգիստ, ամբաստանյալի տեղում նստեց՝ կրտսեր եղբորն ու իր շահերի պաշտպանին ողջունելուց հետո: Նախագահողի հարցերին Արան մի քիչ դանդաղ, բայց տեղը տեղին պատասխաններ էր տալիս:

Արտաքուստ, ճիշտ է, հիվանդագին բան չկար նրա պահվածքում, բայց Արան կարգավիճակով ամբաստանյալ չէ, այլ՝ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ:

Արայի կողմից կատարված արարքը նախաքննական մարմինը որակել է որպես սպանության փորձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը քննում է Արա Շ.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Արայի օրինական ներկայացուցիչը նրա կրտսեր եղբայրն է, իսկ շահերը պաշտպանում է հանրային պաշտպան, փաստաբան Ջուվանովան: Արան նախագահողի հարցին ժպիտով պատասխանեց, որ լիովին վստահում է իր պաշտպանին…

Գործով տուժողը Արայի կինն է, ով դատարանի դահլիճում որևէ կերպ Արայի հետ չշփվեց: Արան էլ կնոջը չնայեց: Նախագահողի հարցին Արան պատասխանեց, որ երկու չափահաս երեխա ունի:

Նախաքննական մարմինը Արայի արարքը այսպես է նկարագրել. 2015 թվականի ապրիլի 14-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, կնոջը կասկածելով անհավատարմության համար, խանդի հողի վրա նա կնոջ հետ վիճաբանություն է սկսել իրենց բնակարանում: Վիճաբանության ժամանակ Արան, «կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ», 5-րդ հարկից նրան ցած նետելու նպատակով անակնկալ հարձակվել է կնոջ վրա, բռնել է ոտքերից, բարձրացրել է վեր ու դուրս է հրել խոհանոցի բաց պատուհանից:

Սակայն Արայի կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝  սպանություն տեղի չի ունեցել. նիհարակազմ կինը չի հանձնվել, ակտիվորեն դիմադրել է համեմատաբար հաղթանդամ Արային ու կարողացել պաշտպանել իր կյանքը: Նա կարողացել է ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան ու փրկվել…

Դատարանում Արան, պատասխանելով նախագահողի հարցերին, ասաց, որ տասը տարի սովորել է դպրոցում, հինգ տարի՝ պոլիտեխնիկում՝ լուսատեխնիկական ինժեների մասնագիտություն ունի: Սովետի տարիներին աշխատել է էլեկտրալամպերի գործարանում:

Այնուհետև մեկնել է արտագնա աշխատանքի: Աշխատել է Լեհաստանում, ապա Ռուսաստանում: Մոտ տասը տարի առաջ նրա մոտ ի հայտ է եկել «այդ» հիվանդությունը: Նա բուժվել է նաև ստացիոնար, վերջին անգամ ստացիոնար բուժում է ստացել 2011 թվականին…

Դատաքննության նախապատրաստական փուլի ավարտին փաստաբան Ջուվանովան միջնորդեց իրեն ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Պարզվեց, որ տուժող կինն էլ լիարժեք չի ծանոթացել գործի նյութերին, չնայած նախաքննության ավարտին գրառում է կատարել, թե ծանոթացել է, առարկություններ չունի:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, ժամանակ տրամադրեց՝ գործի նյութերին լիովին ծանոթանալու համար:

Դատական հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 4-ին, պաշտպանական կողմը կհայտնի իր դիրքորոշումը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում