Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

«Շենգավիթ» ԲԿ-ում տարօրինակ հանգամանքներում կին է մահացել. ԲԿ-ի տնօրենն իր կնոջը բուժելու համար արտերկիր է տարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի լրատվական դաշտը պարբերաբար ալեկոծվում է նորածնի կամ երիտասարդ ծննդկանի մահանալու մասին հերթական լուրից: Վերջին դեպքը «Շենգավիթ» ԲԿ-ում գրանցվեց հուլիսի 29-ին, երբ «Շենգավիթ» ԲԿ-ում հաշվառված ծննդկան մահացավ, իսկ հաջորդ օրը նաև նորածնի մահվան բոթը ստացվեց: Այս հիվանդանոցում տարօրինակ հանգամանքներում ևս մի կին է մահացել, ինչի մասին «Ժողովուրդ»-ին պատմել են նրա հարազատները:

Դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ: Պարզվում է՝ կնոջը վիրահատելուց երկու օր հետո նրան տուն են ուղարկել՝ պատճառաբանելով, թե նրա վիճակն արդեն կարգավորվել է, բայց 54-ամյա կինը վիրահատությունից մեկ շաբաթ անց մահացել է: Այն, որ հիվանդանոցները պետք է ձգտեն ամեն կերպ թաքցնել և արդարացնել իրենց բժիշկների անփութությունը, անմարդկայնությունը, անտարբերությունն ու սառնասրտությունը, անշուշտ, հասկանալի է, հատկապես մահվան դեպքերի մասով:

Բայց Հայաստանի առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող տարբեր տեսչությունների խնդիրն էլ հենց նման դեպքերը ստուգելը, բացահայտելն ու բացառելն է: Բայց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ որպես ոլորտի վերահսկողության պատասխանատու, պակաս անփութությամբ աչքի չի ընկնում:

Նա սովորաբար արձագանքում է մահվան դեպքերից հետո՝ սրտաճմլիկ ցավակցական տեքստով ու պատասխանատվության ենթարկելու հոխորտանքներով և ոչ ավելին: Կասկածից վեր է, որ նույն Արմեն Մուրադյանն իր հիվանդ հարազատներին բուժելու համար նրանց տեղափոխում կամ օգնում է տեղափոխել արտերկիր: Ճիշտ այնպես, ինչպես վերը նշված «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը: Նա էլ իր կնոջն է արտերկիր տարել՝ բուժման: Այսինքն՝ առողջապահության ոլորտի կոնկրետ պատասխանատուները՝ վերից վար, հենց իրենք են անտերության մատնում այդ համակարգը՝ հույսները դնելով «դրսի բժշկության» վրա:

Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն՝ «Շենգավիթ» ԲԿ-ի սեփականատերերից մեկն էլ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ընտանիքն է: Վերջինիս որդին` Տիգրան Քոչարյանը, նշված հիվանդանոցի ախտորոշման բաժանմունքի ղեկավարն է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում