Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Խորհրդարանական փոխատեղո՞ւմ կլինի, թե՞ համալրում

Առնվազն ծիծաղ է առաջացնում հայտարարությունը, թե Սահմանադրության փոփոխություններից հետո արթնանալու ենք բոլորովին այլ Հայաստանում: Մյուս կողմից՝ պակաս ծիծաղելի չեն հայտարարությունները, թե խափանելով Սահմանադրության փոփոխությունների գործընթացը՝ իշխանական վերարտադրությունն ենք խափանելու:

Ինչպես կասեր համաշխարհային գրականության դասականներից մեկը՝ իր դասական ստեղծագործությամբ, այսպիսի անլուրջ սահմանադրական փոփոխությունների գործընթաց երբևէ չի եղել: Իրականությունից կտրված են և՛ «այո»-ն, և՛ «ոչ»-ը: Ըստ որում՝ ամենահետաքրքրականն այն է, որ և՛ մեկի, և՛ մյուսի կրող քաղաքական միավորները իրենք էլ շատ լավ գիտեն, որ ոչ մի կապ չկա իրենց դիրքորոշումների և իրականության միջև: Իհարկե, այն իրականության, որտեղ հասարակության ու պետության խնդիրներն են, մարտահրավերներն ու դրանցից բխող հրամայական օրակարգը: Որովհետև կուսակցական օրակարգերի իրականությունը այլ է: Կուսակցական օրակարգերում առաջնայինը խորհրդարանական մանդատներն են, և սահմանադրական գործընթացում լուծվելու է այդ մանդատների խնդիրը, թե ովքեր քանի տեղ են ստանալու 2017 թվականի ընտրություններում:

Եվ ըստ այդմ էլ կարելի է այդ մասին հավանական պատկերացում կազմել սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցական մոտեցումներից ելնելով: Որքան մոտեցումը արմատական է, այնքան քիչ են շանսերը գալիք խորհրդարանում տեղ ստանալու հարցում: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ այստեղ հեռանկարներն այնքան էլ «խոստումնալից» չեն ՀԱԿ-ի և «Ժառանգության» համար: Անորոշ է ՕԵԿ-ի ճակատագիրը՝ դատելով այս կուսակցության ծվարած վիճակից: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կարծես թե ինչ-որ երաշխիքներ ստացել են:

Սա, այսպես ասած, հին կուսակցությունների մասով: Խորհրդարանական առաջիկա ընտրությունները առանձնահատուկ են սակայն նրանով, որ դրանց ընդառաջ՝ քաղաքական դաշտում հայտ են ներկայացրել երկու նոր ուժեր: Նոր ուժեր միշտ էլ հայտ ներկայացրել են խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից առաջ, սակայն այս դեպքում տարբերությունն այն է, որ այս ուժերն ըստ էության չեն լինի զուտ ձևական, անվանական և ունեն առնվազն գործող ուժերից ոչնչով հետ չմնալու պոտենցիալ: Խոսքը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Էդմոն Մարուքյանի նախաձեռնած կուսակցության մասին է, որը դեռ անվանում հստակ չունի, սակայն ըստ նախնական հայտարարությունների՝ գործելու է եվրաինտեգրացիայի ջատագովության դիրքերից:

Այս ուժերն ունեն մի առավելություն՝ նրանք կարող են բերել թարմություն, թարմ խոսքեր, թարմ դեմքեր, և այս տեսանկյունից, նկատի ունենալով նաև հին դաշտի՝ ըստ էության սպառվածությունը, խորհրդարանական ընտրություններից առաջ կարող է լինել բավական սուր մրցակցություն: Եվ այստեղ, եթե նոր ուժերին հաջողվի էապես մրցակցել հների հետ, իշխանություններն իհարկե չեն կարող հաշվի չառնել նրանց արդյունքները և հանրային աջակցությունը: Ընդ որում՝ չի բացառվում, որ հենց այդ նկատառումով էլ երկու ուժի հարցում իշխանությունները պատրաստ են տեղ բացել խորհրդարանում՝ ՀԱԿ-ին և «Ժառանգությանը» դուրս թողնելով:

Թեև, ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ իշխանությունները «համենայն դեպս» թողել են հնարավորինս շատ ուժեր տեղավորելու տարբերակը: Սահմանադրական մեխանիզմը նախատեսում է մինչև 198 պատգամավոր ունեցող խորհրդարան՝ այսօրվա 131-ի փոխարեն: Եվ սա նշանակում է, որ հարկ եղած դեպքում իշխանությունները, ավելորդ աղմուկ-աղաղակ թույլ չտալու համար, կարող են խորհրդարանում տեղ տալ հնարավորինս շատ քաղաքական ուժերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում