Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Կիևի «Դինամո»-ի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյի ծառայություններով, տեղեկացնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբը Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերը վաճառելուց հետո փնտրում է վերջինիս փոխարինողին:
Ավելի վաղ «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաղորդել էր, որ իր թիմի հարձակվողական գիծը կլրացնեն երիտասարդ հարձակվողներ Սանդրո Ռամիրեսը և Մունիր Էլ-Հադադին:








































