Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Միջազգային փորձագետները կարծում են, որ պետք է ընդլայնել Հանձնաժողովի լիազորությունների շրջանակը

ՀՀ տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ` Գերմանիայի դաշնային հանրապետությունից և Լիտվայի հանրապետությունից:

Այսօր կայացած քննարկման ընթացքում միջազգային փորձագետները Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ քննարկեցին տնտեսական մրցակցության խնդիրներին առնչվող հարցեր:

Միջոցառման ընթացքում ծավալվեց քննարկում՝ ՀՀ ՏՄՊՊՀ լիազորությունների հետ կապված: Տեղեկացնենք, որ ԱԺ ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծով նախատեսվում էր ընդլայնել Հանձնաժողովի լիազորությունների շրջանակը: Մասնավորապես, Հանձնաժողովի դիտարկմամբ կարևոր է հատկապես տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու լիազորություն ունենալը, որը սակայն չընդունվեց ԱԺ մեծամասնության կողմից այն մեկնաբանությամբ, որ նման ստուգումների լիազորությամբ օժտված է Պետական եկամուտների կոմիտեն և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն տրամադրել Հանձնաժողովին:

Խնդրի վերաբերյալ իր տեսակետը և միջազգային փորձը ներկայացրեց միջազգային փորձագետ Կուրտ Շտոքմանը, ով նաև երկար տարիներ զբաղեցրել է Գերմանիայի հակամենաշնորհային գրասենյակի փոխնախագահի պաշտոնը: Նա նշեց, որ ստուգումներ անցկացնելու լիազորությունը տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովներում խիստ կարևոր է: Փորձագետը հատուկ ընդգծեց, որ իրենց ձեռքի տակ ունեցած տեղեկատվությունը իրենք չեն փոխանցում ոչ մի պետական գերատեսչության, այդ թվում նաև հարկային ծառայությանը և այս կամ այն տնտեսվարողի կողմից օրենքի հնարավոր խախտումների դեպքում ստուգումները կատարում է հենց Հանձնաժողովը:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև ապրանքային շուկաներում նկատվող գնաճի դեպքում Հանձնաժողովի դերին: Կ. Շտոքմանը ընդգծեց, որ Հանձնաժողովը գները կարգավորող մարմին չէ և գների բարձրացման դեպքում կարող է միջամտել միայն այն ժամանակ, եթե կան հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող սուբյեկտի կողմից դիրքի չարաշահման հետ կապված խնդիրներ:

Անդրադարձ եղավ նաև լրատվամիջոցներում հաճախ լուսաբանվող խնդրին` կապված Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և վարույթների ժամկետների հետ: Խնդրի առնչությամբ Կ. Շտոքմանը նշեց, որ իրենք ժամկետների սահմանափակման խնդիր չունեն, որովհետև լինում են դեպքեր, երբ տվյալ գործի լիարժեք ուսումնասիրության համար բավականին երկար ժամանակ է պահանջվում: Որպես օրինակ նա առանձնացրեց հակամրցակցային համաձայնության մի դեպք՝ ցեմենտի շուկայում, որի ուսումնասիրությունը տևել է մեկուկես տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում