Կանադայի հարավ-արևմտյան Ալբերտա շրջանում 29-ամյա Նեյթան Բյուլերը Բոու գետում լողալու ժամանակ կորցրել է իր Samsung Galaxy սմարթֆոնը, հայտնում է newsru.co.il-ը:
Հեռախոսը կորցնելուց երկու շաբաթ անց նա անսպասելիորեն Facebook-ի իր էջում հայտնաբերել է նոր հրապարակված լուսանկարներ, որոնցում նա տղամարդկանցից մեկի ձեռքում տեսել է իր կորած հեռախոսը:
Ավելի ուշ պարզվեց, որ կորած հեռախոսը գետի հատակից գտել են տեղի փրկարարները: Նրանք զարմացել են, որ հեռախոսը եղել է աշխատող: Հեռախոսում նրանք հայտնաբերել են տիրոջ բլոգը և որոշել նրա հետ կատակ անել:










































