Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոսկվան չի ասել, թե Հայաստանին չի սպասում Մաքսային միությունում. Սերգեյ Միխեև

ՌԴ-ն ցույց չի տվել, թե Մաքսային միությունում չի սպասում Հայաստանին, պարզապես Սարգսյանին ավելի հեշտ է այդպես ասել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Միխեևն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե Մաքսային միությունում Հայաստանին չեն սպասում: Ռուսաստանցի քաղաքագետի համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել:

Միխեևը նշեց, որ Մաքսային միության հարցն այսօր չափազանց ակտուալ է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Հայաստանի համար: Բայց, ըստ նրա, Հայաստանի կարգավիճակն այնքան յուրահատուկ է ու դժվար, որ շատ հարցեր դեռևս քննարկման, մշակման և համաձայնության կարիք ունեն:

«Ես չեմ կարծում, թե ՌԴ-ն հստակ ցույց է տվել, որ Հայաստանին Մաքսային միությունում չի սպասում: Ինքը՝ Հայաստանը, պատրաստ չէ Մաքսային միությանն անդամակցելու, այդ պատճառով Սերժ Սարգսյանին ավելի հեշտ է ասել, որ ՀՀ-ին Մաքսային միությունում չեն սպասում, քան Մաքսային միության անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումներ անել: Բացի այդ, այս հայտարարությունը, թե Մաքսային միությունում Հայաստանին չեն սպասում, իրավիճակի գերագնահատում է: Մաքսային միությանն անդամակցելը չի կարող կարճաժամկետ գործընթաց լինել, մանավանդ՝ Հայաստանի դեպքում, որը Մաքսային միության հետ մեկ ընդհանուր սահման չունի: Սա բավական բարդ հարց է»,- մեկնաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ տեսականորեն Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանն, իսկ գործնականորեն այդ հարցը կարճ ժամանակահատվածում չի կարող լուծվել, որովհետև ընդհանուր սահման չկա:

Սերգեյ Միխեևի կարծիքով՝ ՌԴ-ի համար խնդիր չէ, որ Հայաստանը տնտեսական համագործակցության մեջ մտնի տարբեր երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Թուրքիայի, ինչպես նաև՝ ԵՄ-ի հետ: Նրա խոսքերով՝ այս հարցի վերաբերյալ որևէ երկիր, այդ թվում ՌԴ-ն չի կարող առարկություն ունենալ:

«ՌԴ-ի կողմից դժգոհություն կարող է լինել, երբ խոսք լինի Հայաստան-ԵՄ ռազմաքաղաքական համագործակցության մասին, օրինակ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներ։ Իսկ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ, կարծում եմ, Հայաստանը չունի: Ինչպես երևում է վերջին տարիներին, Արևմուտքը ոչ ԵՄ կազմում գտնվող երկրների հետ մի սցենար է օգտագործում՝ սկսվում են խոսակցություններ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ասես խայծ են գցում: Իրականում այստեղ մեկ այլ բան է թաքնված՝ մինչ ԵՄ-ին անդամակցելը ԵՄ-ն այդ երկրների առջև դնում է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը: Ասում են՝ եկեք, դարձեք մեր ռազմաքաղաքական գործընկերը, այնուհետև ԵՄ-ին կանդամակցեք: Ի դեպ, եթե ուշադիր լինեք, Արևմուտքն այս մոդելը շատ երկրների դեպքում է օգտագործում: Իմ համոզմամբ՝ սա Արևմուտքը նաև Հայաստանի դեպքում է փորձելու օգտագործել: Հայաստան-Արևմուտք ռազմաքաղաքական համագործակցությունը ՌԴ-ին կզգաստացնի, կանհանգստացնի:

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, շահերին, ապրանքաշրջանառությանը, որևէ կողմի մոտ հարցեր չկան: Ի վերջո, ՌԴ-ն ևս զարգացած հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ: ՌԴ-ն կարող է ըմբոստանալ, եթե տնտեսական հարաբերությունների քողի տակ լինի ռազմաքաղաքական համագործակցության ծրագիր»,- մեկնաբանեց Սերգեյ Միխեևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում