Գերմանիան քննարկում է սահմանին վերահսկողություն սահմանելու հնարավորությունը` ներգաղթյալների թվի կրճատման և Շենգենյան համաձայնագրում ուղղում սահմանելու համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Գերմանիան ենթադրում է, որ եվրոպական երկրները առանց խոչընդոտի հատել թույլ տվող Շենգենյան գոտին «չի կարող գոյություն ունենալ», եթե Եվրամիության որոշ անդամներ հրաժարվում են իրենց մոտ տեղակայել փախստականներին:
«Ես ազատ տեղաշարժի կողմնակից եմ, բայց եթե մյուս եվրոպական պետությունները չեն հետևում օրենքին և դուբլինյան համակարգն այլևս չի աշխատում, մեզ այլ համակարգ է պետք: Սահմանների՝ առանց խոչընդոտի հատումը չի կարող գոյություն ունենալ առանց Եվրոպայի երկրների իրական քաղաքականության` փախստականներին ապաստան տրամադրելու հարցով»,- ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
«Ակնհայտ է, որ Շենգենը լուրջ ճնշման ներքո է գտնվում սահմանները հատելու հնարավորության պատճառով: Գերմանիան ընդունում է փախստականների ամենամեծ թվին, ինչը շատ լուրջ ճգնաժամ է ստեղծում: Դա եվրոպական մակարդակով խոշոր վերանայման համար փաստարկ կարող է լինել»,- հավելել է նա:








































