Համացանցում հայտնվել է Քրիստոֆեր Լենդոնի «Սկաուտները զոմբիների դեմ» սև կատակերգության առաջին թրեյլերը, որի գլխավոր դերակատարներն են Թայ Շերիդանը և Պատրիկ Շվարցենեգերը: Ֆիլմի թողարկումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, գրում է hronika.info-ն:
Հոլովակում պատմվում է տղա սկաուտների մասին, ովքեր կենդանի են մնացել զոմբի-ապոկալիպսիսի պայմաններում: Կենդանի մեռելների հարձակումը հերոսներին գտնում է ստրիպ-ակումբում:
Հիշեցնենք, որ Պատրիկը Առնոլդ Շվարցենեգերի ավագ որդին է, որը դերասանական կարիերան սկսել է երկու տարի առաջ: Նա հասցրել է նկարահանվել երկու ֆիլմերում:








































